Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan
Politics

«Միասնություն» համազգային շարժումը՝ քաղաքական սերնդափոխության դրոշակակիր

Գալիք խորհրդարանական ընտրություններին մնացել է ընդամենը երկու ամիս. քաղաքական ուժերը ակտիվ բանակցությունների, խորհրդակցությունների և հանդիպումների փուլում են: Ձևավորվում են նոր դաշինքներ, նոր ուժեր են իջնում քաղաքական բեմահարթակ: Այս քաղաքական բազմազանության մեջ դժվար է չառանձնացնել այն ուժին, որը դաշտի համատարած լճացման պայմաններում ակտիվորեն առաջ է քաշում ստեղծված իրավիճակից դուրս գալու իր սեփական տեսլականը: Խոսքը վերջին շրջանում ձևավորված «Միասնություն» համազգային շարժման մասին է, որը, չնայած գոյության բավական կարճ ժամանակահատվածին՝ արդեն իսկ ձեռք է բերել հասարակության վստահությունը և անկեղծ համակրանքը:

«Միասնություն»-ը, ներկայացնելով լուրջ քաղաքական հայտ, պատրաստվում է մասնակցել գալիք խորհրդարանական ընտրություններին, վերահաստատելով շարժման նախաձեռնման պահից հնչող հայտարարությունն այն մասին, որ շարժումն իր ակտիվ և արդյունավետ մասնակցությունն է բերելու մեր երկրում ընթացող և հասարակության համար կարևորագույն նշանակություն ունեցող գործընթացներին՝ դրանով իսկ փաստելով իր՝ պատասխանատու քաղաքական ուժ լինելը:

Թե ինչ ձևաչափով նորաստեղծ, սակայն արդեն լուրջ կշիռ ձեռք բերած այս ուժը կմասնակցի գալիք խորհրդարանական ընտրություններին, դեռևս պարզ չէ: Օրերս իր հարզացրույցներից մեկում «Միասնություն» համազգային շարժման համակարգող խորհրդի ղեկավար Արման Վարդանյանը մեկ անգամ ևս նշեց այն հանգամանքը, որ երկրում ստեղծված իրավիճակից հնարավոր կլինի դուրս գալ միայն համատեղ և միասնական ջանքերի գործադրման միջոցով(Խմբ.- կարդացեք`«ՉԻ». Ծառուկյանի համար քաղաքականությամբ զբաղվելն ինքնանպատակ չէ. Արման Վարդանյան):

Այս տեսանկյունից՝ «Միասնություն» համազգային շարժումը հավակնում է դառնալ ձևավորվող նախընտրական հզոր բևեռի առանցքային դերակատարներից մեկը՝ առաջարկելով պետության զարգացման իր՝ որակապես նոր մոտեցումները և զարգացումները: Մոտ օրերս այս ուժը հանրության դատին կներկայացնի նաև իր նախընտրական ցուցակը: Հաշվի առնելով, որ «Միասնություն» համազգային շարժումն այս ամիսների ընթացքում իրեն դրսևորեց իբրև փորձագիտական, պրոֆեսիոնալ հենքի վրա աշխատող, երիտասարդ, հայրենասեր անհատների և կարող ուժերի միավորման, քաղաքական սերնդափոխության դրոշակակիր՝ կասկած չկա, որ այդ ցանկը բավականին ներկայանալի է լինելու:

Պատասխանելով լրագրողի այն հարցին՝ հնարավո՞ր է արդյոք, որ «Միասնության» նախաձեռնած դաշինքը գլխավորի Գագիկ Ծառուկյանը, Արման Վարդանյանը փաստեց, որ Ծառուկյանը մեր երկրի ապագայով խորապես մտահոգված անհատներից մեկն է, ով միշտ պատրաստ է օգտակար լինել պետության և հասարակության առջև ծառացած խնդիրների լուծման հարցում: Փաստացի, Ծառուկյանն ինքը կորոշի՝ մասնակցե՞լ ձևավորվող դաշինքին, թե՞ ոչ: Մի բան ակնհայտ է՝ «Միասնություն» համազգային շարժումն արդեն իսկ դարձել է այն առանցքը, որի շուրջ ձգտում են միավորվել երկրի ապագայի համար իրապես սրտացավ անհատները և ուժերը, այն ուժերը, որոնք ունակ են և պատրաստ՝ գաղափարական և ծրագրային պայքարի միջոցով հասնել քաղաքական սերնդափոխության և փրկել մեր քաղաքական դաշտը՝ օր-օրի խորացող դեգրադացիայից: