Վրաերթի ժամանակ մի քանի մետր շպրտված աղջկա վերաբերմունքն ապշեցրել է օգտատերերին
Համացանցում է հայտնվել արտառոց մի վրաերթի տեսագրություն, որը տեղի է ունեցել Յարոսավլում հունվարի 18-ին: Արտաճանապարհային մեքենայի վարորդը հետիոտնային անցումի վրա հարվածել է հետիոտն աղջկան ու թաքնվել:
Ապշեցրել է, սակայն, տուժածի վերաբերմունքն, ով ուղղակի ոտքի է կանգնել ու շարունակել ճանապարհը, կարծես ոչինչ էլ չի եղել: Մի քանի մետր հեռու շպրտված տուժածն անգամ չի էլ նայել իրեն վրաերթի ենթարկողի կողմը:
Տեղի լրատվամիջոցների հաղորդմամբ՝ աղջիկն, այնուամենայնիվ, դիմել է բուժօգնության ծնկի վնասվածքը բուժելու համար: Կպատժվի վարորդը, թե ոչ, հայտնի չէ:
Մանրամասները՝ տեսանյութում: