Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Idram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System Ucom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor
Video

Ո՞ւմ է թողել իր կարողությունը Քըրք Քըրքորյանը. «Ամերիկայի ձայն»

Քըրք Քըրքորյանը եզակի մարդ էր: Բազմաթիվ հայերի այս համոզմունքն իրական բովանդակությամբ է լցրել Ուիլյամ Ռեմփելը, ով գրել է Քըրքորյանին նվիրված «Խաղացողը» գիրքը՝ ներկայացնելով եզակի պատմություններ եզակի մարդու մասին. գրում է «Ամերիկայի ձայնը»։

«Նա խաղացող էր, հանգիստ ռիսկի էր գնում, սակայն, նա նաև եզակի ազնվության տեր մարդ էր և ուներ այնպիսի վստահություն, որ իր խոսքը համարժեք էր գրավոր պայմանագրի»,-ասում է Ռեմփելը:

Հեղինակի խոսքով, Քըրքորյանը չէր վախենում ամեն ինչ կորցնել, որովհետև սկսել է իր վերելքը բացարձակ զրոյից: Նրա ծնողները սոսկ աղքատ չէին, նրանք մերթընդմերթ չէին կարողանում տուն վարձել և անտուն էին մնում: Մանկուց չունենալով ոչինչ՝ Քըրք Քըրքորյանը միշտ պատրաստ էր ռիսկի գնալ ապագայում, սակայն, դա այլ կարգի, վեհանձն ռիսկ էր.

«Նրա մտերիմները գիտեին՝ նա միշտ իր վրա էր վերցնում ռիսկի բոլոր կորուստները, սակայն, միշտ կիսում էր եկամուտները մյուսների հետ»:

Պատանի տարիներից Քըրք Քըրքորյանը պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ էր, միաժամանակ աշխատելով որպես կահույքի բարձիչ, սակայն ընկերներից մեկի հետ ինքնաթիռով թռիչք կատարելուց հետո սիրահարվում է երկնքին և որոշում օդաչու դառնալ: Երկրորդ աշխարհամարտի տարիներին Քըրք Քըրքորյանը վտանգավոր պայմաններում բեռներ էր առաքում Բրիտանիա, իսկ պատերազմից հետո փոքր ինքնաթիռ վարձակալում և ընկերություն հիմնադրում: Ընկերության եկամուտներից ստացված գումարով նա որոշում է կառուցել հյուրանոց ու կազինո Լաս Վեգասում, որտեղից էլ սկսվում է նրա ֆինանսական կայսրության աճը: Քըրք Քըրքորյանի համար, սակայն, գումար աշխատելն ինքնանպատակ չէր այլ ընդամենը՝ նվիրատվություն կատարելու միջոց.

«Քըրքի նպատակն էր գումար վաստակել, որպեսզի բաժանի այդ գումարը: Կա մի պատմություն. Երբ նրա մենեջերը ցույց է տվել, թե որքան գումար են նրանք վաստակելու Քրայսլեր ընկերության բաժնետոմսերի վաճառքից, Քըրքը նայեց և ասաց ընդամենը մեկ բան. «Հրաշալի է, բարեգործական ընկերությունների դուրը կգա»:

Բարեգործություն անելիս՝ Քըրք Քըրքորյանը միշտ ցանկացել է մնալ գաղտնի.

«Նա նույնիսկ չէր ցանկանում, որ մարդիկ շնորհակալություն հայտնեն իրեն: Թույլ չէր տալիս, որ իր պատվին որևէ փողոց կամ պուրակ անվանակոչեն»:

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանի խոսքով, թեև Քրքորյանի պահանջն էր, որպեսզի իր պատվին ոչինչ չանվանակոչեն, նրա գործերը կմնան հավերժ: Դրանից բացի, նա, այնուամենայնիվ, համաձայնել է ընդունել Հայաստանի բարձրագույն պարգևը՝ ազգային հերոսի կոչումը.

«Յուրաքանչյուր դպրոցական հասակի երեխա արդեն 2-3 դասարանում սովորում է մեր հերոսների անունները, որոնցից մեկն էլ՝ Վիկտոր Համբարձումյանի, Վազգեն Վեհափառի, մեր Արցախյան պատերազմի հերոսների հետ մեկտեղ, Քըրք Քըրքորյանի անունն է»:

Անդրադառնալով Քըրքորյանի 2,5-3 միլիարդ դոլարի հասնող ժառանգությանը՝ Ուիլյամ Ռեմփելն ասում է, որ այն ամբողջությամբ փոխանցվել է բարեգործական նպատակների, իսկ թե որ կազմակերպություններին կփոխանցվեն գումարները, որոշելու է Քըրքորյանի կողմից կազմված կոմիտեն, որի կազմում են ամերիկահայ բժիշկ Էրիկ Էսրայելյանը, ինչպես նաև Քըրքորյանի նախկին իրավաբանն ու հաշվապահը:

«Նա որոշել է միայն, որ ամբողջ գումարը պետք է բարեգործության ուղղվի, իսկ թե որ բարեգործական նպատակներով կուղղվի գումարը՝ Քըրքորյանը թողել է այդ հարցի որոշումը իր հաշվապահին, իր նախկին իրավաբանին և Էսրայելյանին: Իր կտակում Քըրքը նշել է, որ որոշումը պետք է շուտ կայացվի: Խոսքը մի քանի տարվա մասին է, այնպես որ, կարծում եմ, մինչև հաջորդ տարի ամեն ինչ պարզ կլինի»: