Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World Experience
uncategorized

Կարինե Դանիելյան. «Էկոլոգիական մշակույթ դեռ չի ձևավորվել». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Աղբի հետ կապված խնդիրները լուծելու համար Հայաստանը վերջին տարիներին մի քանի վարկային համաձայնագրեր կնքեց: Վերջինը 2016 թվականին էր, ըստ որի «Եվրոպական ներդրումային բանկը» 8 մլն եվրոյի չափով վարկ էր տրամադրելու ՀՀ–ին: Ընդհանուր առմամբ՝ նախատեսվում է հինգ սանիտարական աղբավայր կառուցել ՀՀ–ում, որոնցից ամենամեծը կլինի Երևանում՝ Նուբարաշենի աղբավայրի հարևանությամբ:

Գնահատելով նշվածի ուղղությամբ կատարվող քայլերը, բնապահպան Կարինե Դանիելյանը «Փաստ»–ի հետ զրույցում նախ նշեց. «Հայաստանն այսօր ուղղակի անվերահսկելի աղբավայրերով ու աղբով պատված երկրի է վերածվել: Երբ Վրաստանից գալիս ենք Հայաստան, նույնիսկ անզեն աչքով է նկատելի, որ Վրաստանի ճանապարհները քիչ թե շատ բարվոք վիճակում են, և՛ կանաչ են, և՛ մաքուր: Բայց Հայաստանն աղբով դիմավորում է՝ աղբով ճանապարհում: Իսկ երբ քամին բարձրանում է՝ ամբողջ աղբը ավելի է տարածվում ողջ շրջակայքով մեկ: Բացի այդ՝ ճանապարհներին կիսաքանդ շինություններ են, որոնք ևս անվերահսկելի աղբավայրերի են վերածվում: Ես աշխարհի կեսը տեսել եմ, բայց որևէ երկրում այսպիսի իրավիճակ չեմ տեսել: Խիստ կարևոր է այս խնդիրը, շատ ճիշտ են արել, որ մշակել են ծրագիրը, գումար են վերցրել: Բայց հարցն այն է, թե ծրագիրը կիրականացվի՞ այնպես, ինչպես նկարագրված է, ինչպես աշխարհի դրական փորձն է թելադրում, թե գումարը կծախսվի ու կրկին բացասական իրավիճակ կտեսնենք: Հույս ունեմ, որ դրական պրոցես տեղի կունենա»:

Ինչ վերաբերում է ծրագրի իրանացմանն ուղղված աշխատանքներին, Կարինե Դանիելյանը շեշտեց, որ ուսումնասիրության և նախագծելու փուլն արդեն իրականացվել է. «Սա նորմալ է: Խնդիրը ծրագրի իրականացման ուղղությամբ հանրային վերահսկողություն սահմանելն է»:

Բնապահպանը կիսում է այն կարծիքները, որ աղբի վերամշակման ու սորտավորման անհրաժեշտություն կա:

«Այս առումով այժմ միջազգային մեծ փորձ կա: Վերամշակման բոլոր հնարավորություններն օգտագործում են: Այդ ուղղությամբ մեծ ծրագրեր ունեն Ռուսաստանը, Ղազախստանը, նախկին ԽՍՀՄ երկրները: Սա խնդիր չէ, քաղաքական կամք է պետք: Պետք է այնպիսի ֆինանսական միջավայր լինի, որ վերամշակումը շահավետ լինի: Պետք է հարկային արտոնություններ տալ վերամշակող ընկերություններին, որ մարդիկ շահագրգռված լինեն և սկսեն այդ բիզնեսով զբաղվել»,– ասաց բնապահպանը:

Նշենք, որ նախորդ տարի մեկնարկեց «Մաքուր Հայաստան» ծրագիրը: Կարինե Դանիելյանը նշեց, որ ծրագրի շրջանակներում ուսումնասիրվել է, թե անվերահսկելի քանի աղբավայր ունենք: «Մշակվել է ծրագիր, թե ինչ պետք է անել: Պետք է մեծ աղբավայրեր լինեին: Ամեն տեղից պետք է աղբը բերվեր ու թափվեր այդ աղբավայրերում: Այստեղ մի քիչ մտավախություն ունեինք: Հույս ունենալ, որ աղբը տեղափոխող վարորդներն այն կբերեին ու այդ տեղերում կթափեին, մի քիչ միանշանակ չէր: Մենք այդ մասին ասացինք, և հարցը կարծես թե վերանայվել է՝ ավելի մատչելի տարբերակներ են գտել: Տեսնենք, թե ընթացքն ինչպիսին կլինի: Երբ գնում էինք Ալավերդի, ճանապարհին մեծ պաստառ կար, որի վրա գրված էր՝ «աղբը չթափել և աղբը գետում չլցնել»:

Աղբի մեքենան եկավ ու զգուշացնող պաստառի ներքո ամբողջ աղբը շուռ տվեց գետի մեջ: Եթե մենք այս վարվելակերպն ու մտածելակերպն ունենք, ինչ ծրագիր ուզում ես մշակի, ինչքան ուզում ես գումար վերցրու, արդյունքը նույնը կլինի»,– ընդգծեց Կարինե Դանիելյանը:

Բնապահպանն այս հարցում կարևորեց նաև ԶԼՄ–ների դերը՝ նշելով, որ հեռուստատեսությամբ հաճախ պետք է կրթական հաղորդումներ ցուցադրվեն: «Մեզ մոտ էկոլոգիական մշակույթ դեռ չի ձևավորվել՝ կրթական ծրագրեր են անհրաժեշտ»:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում