«Լեքսուս» ու 300 հազար ԱՄՆ դոլար. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ տեսչական բաժնի պետ Արմեն Ստամբոլյանը հայտարարագրել է երկու անշարժ գույք՝ առանձնատուն և բնակարան: Նրան է պատկանում նաև «LEXUS GX 460» մակնիշի ավտոմեքենան:
Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 2 միլիոն դրամ, 290 հազար ամերիկյան դոլար ու 5 հազար եվրո: Տարեսկզբից մինչ պաշտոնը ստանձնելու օրն ընկած ժամանակահատվածում ստացած եկամուտներն էլ կազմել են 9 միլիոն 270 հազար դրամ, որից 2 միլիոն 70 հազար դրամը աշխատավարձն է, իսկ 7 միլիոն 200 հազար դրամը վարձակալության դիմաց ստացած վճարը:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում