ՎԻԴԵՈ. Վրաստանում թեժ ու լարված մթնոլորտում հայ բռնցքամարտիկը հաղթել է ադրբեջանցուն
Վրացական Ռուսթավի քաղաքում ավարտվել է առանց կանոնների մարտերի մրցաշարը, որը կազմակերպվել էր Ultimax միջազգային կազմակերպության ադրբեջանցի ներկայացուցիչների կողմից:
«Կարեւոր մարտերից մեկի ժամանակ, հայ բռնցքամարտիկ Սերգեյ Հարությունյանը հենց առաջին ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթել է ադրբեջանցի մրցակցին: Ընդ որում, նա հանդես է եկել ոչ իր քաշային կարգում, ինչի պատճառով մրցակիցը Սերգեյից ծանր է եղել 4 կիլոգրամով»,-այս մասին RusArminfo-ի հետ զրույցում պատմել է Արմֆայթինգ ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանը: