Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
uncategorized

«Մեր դաշնակիցը մեր պետականությունն է» . «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է քաղաքագետ Լևոն Շիրինյանը

– Պարոն Շիրինյան, թուրք–քրդական բախումն այս տարածաշրջանում ինչպիսի՞ հետևանքներ կարող է ունենալ:

– Մեր բախտը կբերի, եթե Թուրքիան խրվի տևական պատերազմի մեջ: Ինչպես Ռուսաստանը խրվեց Դոնբասում: Ինչքան կռվեն, ինչքան իրար կոտորեն, մեր օգուտն է: Դրանցից ոչ մեկը հայ ժողովրդի բարեկամը չէ: Մեկը տիրացել է Հայաստանին, դա քուրդն է: Մյուսն էլ թուրքն է. գիտեք, թե ինչ է:

Թող կռվեն ինչքան կարող են, բայց հաղթող չլինի: Ռուսներին էլ խառնեն, որ լուծումը գտնի:

– Թուրքիայի մասնատման մասին շատ կանխատեսումներ կան. այս պատերազմը կարող է այդ ճանապարհի սկիզբը լինել:

– Հիշենք, որ ԽՍՀՄ–ը քանդվեց Աֆղանստան զորք մտցնելուց հետո: Որովհետև ռեսուրսը ծախսեց այնտեղ, հա խրվեց, խրվեց: Վերջում արյունաքամ դուրս եկավ ու փլվեց:

Նույնն էլ՝ եթե Թուրքիան խրվում է քրդական խնդրի մեջ, քամվում է, քամվում է: …Եվ դուք ձեր զորքերը կմտցնեք ու մինչև Կարինը կվերցնեք:

– Դուք շատ լավատես եք, պարոն Շիրինյան:

– Ես քաղաքագետ եմ, քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր եմ: Ոչ լավատես եմ, ոչ վատատես եմ: Քաղաքականության մեջ այս երկուսն էլ չկան: Կա քաղաքական գործընթացի ղեկավարման իրողություն, կամ նրա վրա ազդելու փորձ:

– Մեր արտաքին քաղաքականությունը մշտապես հետևանքների հետ է գործ ունենում, երբեք նախաձեռնողականություն չի ցուցաբերում: Առավել ևս՝ չի օգտվում այլ տերությունների հակասություններից:

– Նախձեռնողական քաղաքականություն է վարում այն պետությունը, որը տնտեսություն ունի: Ինչքան տնտեսություն ունենք, այդքանն էլ անում ենք: Եթե մի ամբողջ ժողովրդի ճակատագիր կախված է Լարսի փակվել–բացվելուց, էլ ի՞նչ քաղաքականություն: Պետք է վերափոխենք մեր վերաբերմունքը, ուշադրության կենտրոնում պահենք արդյունաբերության և գիտության զարգացումը: Եվ ինչքանով դա կարող ենք անել, այնքանով էլ ակտիվ կլինենք մեր արտաքին քաղաքականության մեջ:

– Թուրք–քրդական այդ բախուները հեռու չեն մեր պետության սահմաններից: Վտանգ չի՞ սպառնա մեզ:

– Սպառնում է վտանգ: Դրա համար զորքը պատրաստ եք պահում, հենց Թուրքիան մոտենում է, մտնում եք ձեր հայրենիքը: …Եվ կիրականացվի Վիլսոնի իրավարար վճիռը:

Թե չէ, դուք միշտ մտածում եք, թե ո՞նց անեք, որ պաշտպանվեք: Մինչդեռ համաշխարհային փորձն է ցույց տվել` պաշտպանության լավագույն միջոցը հարձակվելն է: Թուրքիան կթուլանա, մենք էլ Ադրբեջանը կլցնենք Կասպից ծով:

– Մի խոսքով՝ ըստ ձեզ, մեզ համար բարենպաստ քամիներ են:

– Ես այդպես չեմ ասում: Ասում եմ, որ քամիներից և՛ կարելի է օգտվել, և՛ կարելի է տուժել: Տրամադրվեք ամեն մի փոփոխությունից դրական արդյունք ստանալու մեջ: Սա քաղաքական ռեալիզմի սկզբունք է. կարողացեք ստեղծել իրադրություն և օգտվել այդ իրադրությունից:

Իսրայելի օրինակը բերենք: 40 և ավելի տարի է անընդհատ ստեղծում է իրավիճակ: Իրավիճակը սրվում է, ու իրենք էլ դրա լուծումը տալիս են:

Իսկ եթե ցանկանում ենք միայն տոլմա ու խորոված ուտել, մի ամիս էլ Նոր տարի անել, ոչինչ էլ, բնականաբար, չի ստացվի:

Այստեղ պետություն չկա, կա հասարակություն, որտեղ մեկը մի քիչ իշխում է, մեկն էլ մի քիչ ենթարկվում է: Նշանակում է՝ մեր խնդիրը նախ և առաջ պետք է լինի մեր պետությունը կայացնելը:

Մի բան էլ ասեմ: Արհավիրքի այս շրջանում՝ Մերձավոր Արևելքում, տեսանք, թե ինչքան պետություններ փոշիացան: Այս պայմաններում մենք ընդամենը մի դաշնակից ունենք: Եվ այդ դաշնակիցը մեր պետականությունն է: Մենք ո՛չ բարեկամ ժողովուրդ ունենք, ո՛չ բարեկամ պետություն: Եվ երբ այդ պետականության դեմ գործում է որևէ մեկը, լինի պաշտոնյա, թե՝ սովորական քաղաքացի, նա մեր ժողովրդի թշնամին է:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում