ՊԵԿ աշխատակիցը վեց հողամաս, երկու ավտոմեքենա ունի. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ԿԱ ՊԵԿ անձնակազմի կառավարման վարչության պետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա ունի յոթ անշարժ գույք, մեծամասամբ հողամասեր: Այսպես, նրան է պատկանում մեկ առանձնատուն և վեց հողամաս, ինչպես նաև «MERCEDES–BENZ E 200» և «LEXUS GX 470» մակնիշների ավտոմեքենաները:
Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 12 միլիոն դրամ, իսկ տարեսկզբից մինչ պաշտոնը ստանձնելու օրն ընկած ժամանակահատվածում ստացած եկամուտները կազմել են 4 միլիոն 7 հազար դրամ, ինչն ամբողջությամբ Ավետիսյանի աշխատավարձն է:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում