Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World Experience
Legal

Ամուսնու գործում վկա՝ իրավունքների մասին չծանուցվելու պատճառով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեկուկես տարի առաջ Սարի թաղում տեղի ունեցած բախումներից հետո ձերբակալված Էդուարդ Զեյթունցյանի կինը՝ Լալա Բեռնեցյանը, օրերս կանչվել էր դատարան՝ որպես վկա քննվելու նպատակով: Դատական նիստի ժամանակ դատավորը նրան հարցրել էր, արդյոք ճանաչո՞ւմ է ինչ–որ մեկին, ինչին նա պատասխանել էր, որ նույն դատական գործով մյուս դատավորի մոտ գտնվող գործում իր ամուսինն է քննվում: Բանն այն է, որ նախաքննական մարմնի մոտ առկա է մի թուղթ, ըստ որի՝ Լալան գործի առնչությամբ ցուցմունք է տվել: Սակայն Լալայի խոսքով՝ ինքը ոչինչ անձամբ չի գրել:

Լալան տեղեկացրել էր, որ ոչ մի առնչություն չունի տվյալ գործի հետ, և նախաքննական մարմնի մոտ առկա ցուցմունքը պետք է անվավեր ճանաչել: Դատախազը, սակայն, նշել էր, թե այդ ամենը դեռ պիտի քննարկել: Սակայն ըստ Լալայի՝ իր իրավունքների մասին պատշաճ կերպով ծանուցվելու դեպքում այդ ցուցմունքը չէր լինի:

Լալան պատմում է, որ դեռ ամենասկզբում գնացել էր ամուսնու համար հագուստ փոխանցելու, իրեն թղթեր էին տվել ստորագրելու նպատակով՝ ասելով, թե արձանագրությունը վերաբերում է հագուստի հանձնմանը, սակայն պարզվում է, որ այդ թղթերի մեջ նաև նախաքննական ցուցմունք է դրված եղել, ինչն առանց իմանալու ստորագրել էր Զեյթունցյանի կինը:

«Հիմա ես դիտվում եմ ընդհանուր գործի վկա, կանչվում եմ բոլոր նիստերին և երկու գործով էլ անցնում որպես վկա: Եթե ամեն ինչ արվում է օրենքի տառին համաձայն, ուրեմն ես իրավունք ունեմ ցուցմունք չտալ իմ ամուսնուն վերաբերող գործերում: Իմ բողոքը վերաբերում է դատախազ Գևորգյանին: Էնքան, որ ինձ ձևական տանելու են, բերեն: Գևորգյանը դատավորին ու պաշտպաններին հակադարձեց, թե դեռ պետք է քննարկել: Ի՞նչը քննարկել: Ուզում ա քննարկվի, ուզում ա չէ, ես հրաժարվելու եմ, որովհետև դա նախ իմ ձեռքով գրված չէ, երկրորդն էլ՝ նախաքննական մարմնի քննիչը չի զգուշացրել ինձ իմ իրավունքների մասին:

Հիմա ես ուզում եմ դուրս գալ քաղաքից, բայց չեմ կարող դուրս գալ մինչև դատական գործը չավարտվի: Գերի՞ են պահում ինձ: Ամուսնուս բանտում են գերի պահում, ինձ էլ այստեղ»,– հուզված ասաց Լալան:

«Փաստը» զրուցել է նաև Սարի թաղի գործով պաշտպան, փաստաբան Արայիկ Զալյանի հետ:

«Խնդիրն այն է, որ իր ամուսնուն նույն քրեական գործով մեղադրանք է առաջադրված, և այս երկու գործերը, որոնք տարբեր դատավորների կողմից են քննվում, իրենք ընդհանուր մեկ գործի շրջանակներում են՝ ապացույցների դաշտը, մեղադրական եզրակացություններին կից վկաները և այլն, միևնույն է:

Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի իր մերձավորի, ազգականների դեմ ցուցմունքներ չտալու: Դա մեր իրավունքն է: Քանի որ մյուս գործով իր ամուսինը մեղադրվում էր, Լալան դատարանում հայտնեց, որ ցանկություն չունի ցուցմունք տալու, և որևէ անձ չէր կարող նրան հակառակը ստիպել: Սա անձի սահմանադրական իրավունքն է»,– ներկայացրեց Զալյանը:

Ըստ նրա՝ քննարկվում էր մեկ այլ հարց. նախաքննության ընթացքում Լալայի կողմից ցուցմունք էր տրվել, և մեղադրող կողմը ցանկանում էր նախաքննության ընթացքում տրված այդ ցուցմունքը դիտարկել որպես ապացույց: Փաստաբանն իր հերթին միջնորդություն էր ներկայացրել դատավորին, նշելով, որ եթե անձը դատարանում ցուցմունք չի տալիս և հաշվի է առնվում նրա՝ իր մտերիմ ազգականների դեմ ցուցմունք տալուց հրաժարվելու իրավունքը, ապա պետք է նախաքննության ընթացքում տրված ցուցմունքը ապացույցների շարքից հանել: Հակառակ դեպքում, անհրաժեշտ է նրան հարցաքննել:

Զալյանի տեղեկացմամբ, դատարանը չցանկացավ դատախազի միջնորդությանը այդ պահին անդրադառնալ և հետաձգեց միջնորդությունների քննարկումը:

«Գործով կարող են ընդունվել այն ապացույցները, որոնք դատարանում հետազոտվել են: Մենք ունենք մի ապացույց, որ նախաքննության ընթացքում տվյալ անձը ցուցմունք է տվել, այն դեպքում, երբ նախաքննության մարմինը պարտավոր էր բացատրել կնոջը, որ նա ցուցմունք չտալու իրավունք ունի, և միգուցե այդ իրավունքն իմանալուց հետո կինը հրաժարվեր ցուցմունք տալ»,– հավելեց մեր զրուցակիցը:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում