Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris
Legal

Երևանում «Գոջին» «ֆլեշկայի» պատճառով սպանել է մանկության ընկերոջը

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Արմեն Համազասպյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Խաչատրյանի նախագահությամբ:

43-ամյա Արմեն Համազասպյանին մեղադրանք էր առաջադրվել տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար, ինչի արդյունքում տուժողը մահացել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով:

Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի մայիսի 4-ին, ժամը 21-ն անց 30-ի սահմաններում Երևանի 17-րդ թաղամասում Արմեն Համազասպյանը վիճաբանության ժամանակ բռունցքներով մի քանի անգամ հարվածել է Արա Մ.-ի դեմքին, գլխին, մարմնի տարբեր մասերին՝ նրա առողջությանը դիտավորությամբ պատճառելով ծանր վնաս՝ աջ քունքամկանի, գլխուղեղի փափուկ թաղանթների, ուղեղանյութի արյունազեղումների, ենթակարծրենային արյունահավաքի՝ գլխուղեղի ճնշումով, գանգի թաղի և հիմի ոսկրերի կոտրվածքների ձևով:

Դեպքից հետո Արա Մ.-ն գնացել է տուն, պառկել է քնելու, հաջորդ օրը՝ մայիսի 5-ին, առավոտյան ժամը 9-ին նա ստացած վնասվածքներից մահացել է:

Առաջադրված մեղադրանքում Արմեն Համազասպյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, որ տուժող Արային ճանաչել է մանկուց, ապրել են նույն բակում, մոտ ընկերներ են եղել, օրվա մեծ մասն անցկացրել են իրար հետ:

2014 թվականի մայիսի 3-ին ինքն իր 12 և 3 տարեկան երեխաների հետ գնացել է Հոկտեմբերյան՝ ձուկ բռնելու: Դրանից առաջ Արայից վերցրել է իր մեքենայի նվագարկիչի՝ իրեն պատկանող «ֆլեշկան»:

Մայիսի 4-ին, ժամը 12-ից 1-ը Արան զանգել է իրեն և նորից ուզել է այդ «ֆլեշկան»: Ինքը նրա խոսակցության ընթացքում հասկացել է, որ նա խմած է, ասել է, որ խմած վիճակում իրեն չզանգի: Արան իրեն «ընկերական հայհոյել է»:

Դրանից հետո, ժամը 19-ի սահմաններում ինքը՝ երեխաների ու քենու որդու հետ գնացել է Երրորդ գյուղում ապրող «բաջանաղի» տուն՝ խոզի միս ուտելու:

Նրանց տանն էր նաև Արան: Տանը կից հողամասում ինքը, Արան, մի քանի այլ անձինք ոգելից խմիչք են օգտագործել: Ինքը Հոկտեմբերյանից իր հետ բերած գինուց մեկ-երկու բաժակ խմել է:

Արան իր որդուն անընդհատ հանձնարարել է մեքենայի նվագարկիչի երգը փոխել: Նա երեխայի հետ կոպիտ է խոսել, հայհոյել է: Ինքը Արային դիտողություն է արել:

Արան ցանկացել է գնալ, խնդրել է, որ ինքը հետևի, որպեսզի հետընթաց կատարելիս մեքենան չվնասի: Բայց մեքենան հողամասից հանելու ժամանակ Արան մեքենան ինչ-որ խողովակի է հարվածել, նորից վիրավորական արտահայտություններ է արել իր հասցեին: Ինքը վրդովված գնացել, նստել է սեղանի մոտ:

Քիչ հետո իր որդին լացելով եկել ու ասել է, թե Արան ինչ-որ «ֆլեշկա» է ուզում: Դրա շուրջ իր ու Արայի միջև տհաճ խոսակցություն է սկսվել: Արան առաջարկել է առանձին խոսել: Նրա «Պոնտիակ» մեքենայով գնացել են 17-րդ թաղամասի մանկապարտեզի մոտ:

Արան ամբողջ ընթացքում մեքենան վարել է շատ արագ: Մեքենան կանգնեցրել է, բացել է իր կողմի դուռը, պահանջել է, որ ինքն իջնի: Նա շարունակել է «ֆլեշկայի» հետ կապված խոսակցությունը, նաև ասել է. «Էս ի՞նչ ձև ես դաստիարակում էրեխա»: Նա մեկ անգամ ուժեղ հարվածել է իր ականջին: Ինքը պատասխան հարված է հասցրել: Փոխադարձ կռիվ է սկսվել, մի քանի անգամ բռունցքներով հարվածել են միմյանց, հայհոյել են: Արան նաև ոտքով է խփել իրեն:

Երեք տղաներ են մոտեցել, իրենց բաժանել են: Ինքը շրջվել է, որ հեռանա, բայց Արան հայհոյանքներով վազել է իր հետևից:

Ինքն արագացրել է քայլերը, հետո շրջվել ու տեսել է, որ Արայի ոտքը դիպել է մայթեզրին, նա կորցրել է հավասարակշռությունը և ընկել է գետնին:

Մեկ այլ ցուցմունքում Արմեն Համազասպյանը, ըստ դատական ակտի, նշել է, թե Արան գլխով հարվածել է պատի…

Այնուհետև, ըստ ամբաստանյալի, Արան կորցրել է գիտակցությունը: Ինքը մոտեցել է, բարձրացրել է նրան, տեսել է, որ ճակատից արյուն է գալիս: Բղավել է, որ ջուր բերեն: Ինչ-որ տղա ջուր է բերել, ինքը լցրել է Արայի վրա: Նա ուշքի է եկել: Ինքը ցանկացել է նրան հիվանդանոց տանել, բայց նա հրաժարվել է:

Նա իրեն մեքենայով տուն է տարել: Իրենք հաշտվել, գրկախառնվել են: Արան ասել է, թե ընտանիքով մայիսի 9-ին գալու է իր ծնունդը շնորհավորելու: Հետո նա տուն է գնացել, իսկ ինքը որոշել է գնալ Երրորդ գյուղ՝ երեխաներին ու մեքենան վերցնելու: Տաքսիով գնացել է, երեխաներին վերցրել ու իր մեքենայով տուն է գնացել:

Արայի մայրը զանգել է իրեն, քանի որ Արայի հեռախոսը մնացել էր իր գրպանում, իսկ իր հեռախոսը՝ Արայի մեքենայի մեջ: Մայրը հարցրել է, թե ի՞նչ է պատահել Արային: Ինքը չի ասել իրենց կռվի մասին: Խոստացել է առավոտյան հանդիպել ու ասել, թե ինչ է եղել: Բայց առավոտյան իմացել է, որ Արան մահացել է…

Արմեն Համազասպյանը պնդել է, որ Արան գլխի վնասվածքը ստացել է ընկնելու արդյունքում, ինքը չէր կարող նրան այնպես հարվածել, որ նա գլխի կոտրվածք ստանար: Բացի այդ, Արան իրենից ուժեղ ու հաղթանդամ էր: Նա իր հարվածներից չի վայր ընկել…

Տուժողի իրավահաջորդը՝ Արայի հայրը, հայտնել է, որ Արմեն Համազասպյանը հայտնի է «Գոջի» մականունով: Նա վերջին 3-4 տարին մտերմացել էր Արայի հետ:

Դեպքի օրը Արան կեսօրին մեքենայով դուրս է եկել տանից: Վերադարձել է ժամը 22-ն անց 30-ի սահմաններում: Իրենք արտառոց բան չեն նկատել: Նա մտել է ննջարան: Նրա հետևից ննջարան է գնացել նրա կինը: Երբ Արան դուրս եկել ննջարանից, նրա քթի ու ճակատի շրջաններում արյուն են նկատել: Իր հարցին Արան պատասխանել է, թե ոչինչ չի պատահել: Նա գնացել է զուգարան, հետո նորից մտել է ննջարան:

Ժամը 23-ի սահմաններում ինքը պատուհանի մոտ կանգնած էր, իրենց բակին մոտեցել են երեք մեքենաներ: Իրեն հարցրել են Արայի մասին, ինքն ասել է, թե Արան տանը քնած է: Նրանց ուղարկել էր Արմենը՝ որ իմանան, թե Արան ինչպես է…

Գիշերվա ժամը երկուսի սահմաններում իր կինը խնդրել է Արայի կնոջը, որ Արայի հագուստը ննջարանից բերի: Իրենք տեսել են, որ Արայի տաբատի ծնկի հատվածն ու շապիկը վնասված են, շապիկը թաց է: Հասկացել են, որ Արան ինչ-որ տեղ կռիվ է արել: Այդ ընթացքում Արան քնած է եղել:

Կինը նայել է Արայի մեքենայի մեջ, գտել է Արմեն Համազասպյանի հեռախոսը: Այդ հեռախոսով կինը գիշերը զանգել է Արմենին, հարցրել է՝ ի՞նչ է պատահել: Արմենն ասել է, թե ոչնչից տեղյակ չի, առավոտյան կգա, կխոսեն:

Առավոտյան որդու մեքենայի վրա արյան հետքեր են նկատել: Ինքը թոռանը տարել է դպրոց, վերադարձել է ու տանից գոռոցներ է լսել: Ներս է մտել, տեսել է՝ Արան բերանքսիվայր պառկած է անկողնում: Զանգել են շտապօգնություն: Ժամը 10-ին իմացել են, որ Արան մահացել է, նա ներքին արյունահոսություն է ունեցել, բազմաթիվ վնասվածքներ ու կոտրվածքներ:

Հետագայում հարսն իրեն ասել է, որ Արան մինչև քնելն ասել է՝ Արմենի լակոտներին ծեծել է…

Երրորդ գյուղում խնջույքի մասնակիցներից մեկը հայտնել է, որ Արան նվագարկիչի երգը փոխելու հետ կապված հայհոյանքներ չի տվել: Որդու մահից հետո Արմեն Համազասպյանի հարազատները եկել են իրենց տուն ու ասել են, թե Արմենը Արայի մահվան մեջ ոչ մի մեղք չունի…

Դատաքննության ընթացքում տուժող կողմը այն դիրքորոշումն էր հայտնում, թե Արային հավանաբար ծեծել են մի քանի հոգով, ու գործը ամբողջությամբ բացահայտված չէ…

Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ Արա Մ.-ի մահը վրա է հասել գլխուղեղի կենսական կարևոր ֆունկցիաների սուր խանգարումից՝ գանգուղեղային փակ, բութ վնասվածք ստանալու հետևանքով:

Ըստ այդ եզրակացության՝ գանգուղեղային ծանր վնասվածքը, գանգի ոսկրերի կոտրվածքները կարող էին պատճառվել բռունցքի հարվածով:

Փորձագետը նշել է, որ գանգոսկրի կոտրվածքը տուժողը կարող էր ստանալ սահմանափակ մակերես ունեցող բութ առարկայի ազդեցության հետևանքով, այդպիսի առարկա է նաև բռունցքը:

Դատաբժշկական լրացուցիչ փորձաքննության եզրակացությամբ՝ հաշվի առնելով տուժողի ստացած վնասվածքների տեղակայումը՝ դրանց միաժամանակյա առաջացումը վայր ընկնելու հետևանքով հնարավոր չէր, քանի որ դրանք ունեն տարբեր մակերեսներ: Որոշ վնասվածքներ կարող էին առաջանալ ընկնելու և բութ առարկաների համահարվածելու հետևանքով:

Դատարանը Արմեն Համազասպյանին մեղավոր է ճանաչել մեղսագրված արարքի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով, և դատապարտել է 7 տարի ազատազրկման: Այս պատժին հաշվակցվել է նախնական կալանքի տակ գտնված ժամանակը, ու վերջնական պատիժ է նշանակվել 6 տարի 6 ամիս 4 օր ազատազրկում:

Պատժի սկիզբը՝ 2014 թվականի նոյեմբերի 21-ից:

Արմեն Համազասպյանից հօգուտ տուժողի իրավահաջորդի՝ կբռնագանձվի 1 միլիոն 600 հազար դրամ՝ որպես հուղարկավորության ծախսերի հատուցում: Տուժողի իրավահաջորդին իրավունք է վերապահվել ներկայացված քաղհայցի մնացած մասի հարցը լուծել քաղաքացիական դատավարության կարգով:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել Արմեն Համազասպյանի շահերի պաշտպանը՝ պահանջելով բեկանել դատավճիռը, կայացնել արդարացման դատական ակտ՝ հռչակելով Արմեն Համազասպյանի անմեղությունը մեղսագրված արարքում: Այս պահանջը մերժելու դեպքում պաշտպանը խնդրել է մեղմացնել իր պաշտպանյալի նկատմամբ սահմանված պատիժը:

1in.am