Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
uncategorized

Պահպանենք մարդկանց առողջությունը, բայց չոտնահարենք ոչ մի իրավունք. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ առողջապահության նախարարությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ներկայացրել է հասարակական վայրերում ծխելը սահմանափակող օրենքի նախագիծը: «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագծում ծխելու արգելքը ավելի լայն տարածքներ է ընդգրկում (ռեստորաններ, սրճարաններ, բարեր, պետական հիմնարկներ, հյուրանոցներ, զվարճանքի կենտրոններ, վերելակներ, տրանսպորտ և այլն): Չսահմանված վայրերում ծխելու տուգանքի շեմը ևս բարձր է՝ սկսվում է 250 հազար դրամից: Ընդ որում՝ այն հիմնարկների ու կազմակերպությունների ղեկավարները, ովքեր նշված տարածքներում չեն պահպանի փակ տարածքում ծխելու կանոնները, կտուգանվեն նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

Անդրադառնալով նախագծին ու հասարակության մոտ առկա քննադատություններին, «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը նախ նշեց, որ այս պահին տեսնում է ոչ թե օրենքի նախագիծ, որտեղ ամեն ինչ հստակ է, այլ նախագիծ, որտեղ կա լուծումների մի ուրվագիծ: Բաբկեն Պիպոյանը կարևորեց նախագծի շուրջ հանրային լսումներ անցկացնելու անհրաժեշտությունը:

«Ես այժմ չեմ ուզում ֆիքսվել ներկայացվող թվերի վրա՝ դրանց մասին ժամանակին կարտահայտվեմ, բայց եթե հարցը գլոբալ վերցնենք, ապա կարող ենք ասել, որ հերթական անգամ գալիս ու բախվում ենք նույն պրոբլեմին: Առողջապահության ոլորտում կատարվող բարեփոխումներն առանձնահատուկ կերպով են իրականացվում և կարծես, գերատեսչությունն իր նախորդ սխալներից դասեր չի քաղում: Խոսքը մասնավորապես տեղեկատվական դաշտում աշխատանքներ իրականացնելու մասին է: Այս նույն խնդիրը եղավ «Գարդասիլ» պատվաստանյութի դեպքում, երբ տեղեկատվական դաշտը լցվեց բացասական տեղեկատվությամբ, ինչը հետագայում հնարավոր չեղավ փակել: Տեղեկատվական բացը մասնակի ստացվեց փակել, և հասարակությունը նեգատիվ վերաբերմունք ձևավորեց խնդրի նկատմամբ: Մասնակի տեղեկատվությամբ ձևավորեց բացասական դիրքորոշում, որը կոտրելը շատ ավելի բարդ է, քան ի սկզբանե մարդկանց հետ բացատրական աշխատանքներ տանելը: Հիմա նույն իրավիճակն է: Գործ ունենք օրենքի նախագծի հետ, որն, ըստ էության, լուծելու է լավ խնդիր, որովհետև ծխելու դեմ իսկապես պետք է պայքարել, բայց նորից ու նորից տեղեկատվական դաշտում պրոցես է սկսվում, որն այդ գործընթացին ավելի շատ բացասական, քան դրական երանգներ է տալիս: Հույս ունեմ, որ իրենք շատ արագ կհասկանան, որ պետք է շտկել»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց նա:

Բաբկեն Պիպոյանն ընդգծեց, որ կոնսոլիդացված հանրային լսումներ պետք է իրականացնել, որպեսզի մի կողմից պահպանենք մարդկանց առողջությունը, մյուս կողմից՝ չոտնահարենք ոչ մի իրավունք. «Բացի այդ՝ մյուս կողմից մեր մշակութային արժեքները պետք է բալանսավորենք համաշխարհային ռիթմի հետ: Այսինքն՝ ոչ վնասենք առողջությունը, բայց նաև կարողանանք հասարակության կողմից ընդունված փաստաթուղթ ստեղծել: Հասարակության ավելի քան 50%-ը պետք է համաձայն լինի, որ նախագիծը կյանքի կոչվի: Տեսեք՝ ծխելու դեմ պայքարում են նաև մարդիկ, ովքեր ծխում են: Ես ծխող եմ, ունեմ իմ իրավունքներն այդ մասով, բայց մյուս կողմից հասկանում եմ, որ ծխելու դեմ պայքարն անհրաժեշտ է: Ինձ նման մարդիկ շատ են: Հակառակն էլ կա. մարդիկ, ովքեր չեն ծխում, բայց կարծում են, որ ամեն ինչ պետք է տրամաբանության շրջանակներում լինի: Նշվածն այն քիչ նախագծերից է, որը պետք է հասարակական լայն շրջանակների հետ ունեցած քննարկումների արդյունքնում ընդունվի: Ինչո՞ւ, որովհետև կան բիզնես շահեր, ռեստորանի սեփականատերեր և այլն: Փաստաթղթի առանցքում հասարակական կարևորությունը պետք է լինի: Վարչական պատասխանատվությունների մասով ֆիզիկական և իրավաբանական անձի միջև պետք է հստակ ուրվագծված տարբերություն լինի: Ավելին՝ եթե ինչ–որ մեկը շփոթվել, և օրենքը մեկ անգամ խախտել է, պետք է կարողանա դրա տակից դուրս գալ: Ոչ թե հետո, օրինակ, ԴԱՀԿ–ով գան կամ 10 ամսվա թոշակը ձեռքից վերցնեն, կամ տունը: Շատ վատ է, որ առանց լայն կոնսոլիդացիայի, առանց հասարակական լայն շրջանակների հետ օրենքի նախնական տարբերակը քննարկելու, առանց այդ մարդկանց առաջարկություններն ու նկատառումները հաշվի առնելու, փաստաթուղթն արդեն շրջանառության մեջ է»:

Բաբկեն Պիպոյանը հույս հայտնեց, որ սպասվելիք քննարկումների արդյունքում հնարավոր կլինի օրենքի նախագիծը տրամաբանության դաշտ բերել:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում