Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AG
uncategorized

Բողոքը, սպառնալիքն ու լոզունգները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բաքուն Ռուսաստանի հետ բանակցություններ է վարում ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում նոր պայմանագրի շուրջ: Դավոսում տեղի ունեցող Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում այս մասին «ՌԻԱ Նովոստի»–ին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նա նշել է, որ Ադրբեջանի և ՌԴ–ի համագործակցությունն այդ ոլորտում բեղուն է: Նշենք, որ մինչ այդ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն էր հաղորդագրություն տարածել՝ հայտնելով, որ Ադրբեջանը ՌԴ–ից ժամանակակից ռազմական տեխնիկայի ու ռազմամթերքի մեծ խմբաքանակ է ստացել և այն կարճ ժամկետներում կփոխանցվի զորամասերին, որոնք տեղակայված են շփման գծի երկայնքով: Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու թեման կրկին քննարկման առարկա է: Ավելին՝ հարցը կրկին քննադատությունների թիրախում է:

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը նախ նկատում է՝ Ադրբեջանը ՌԴ–ի հետ կնքել է ավելի քան 20 ռազմական և ռազմատեխնիկական բնույթի պայմանագրեր, որոնցով պայմանավորված պարտավորությունները մինչ օրս կատարվում են:

«Ակնհայտ է, որ Հայաստանն այստեղ պետք է գործուն քայլերի դիմի, որպեսզի կարողանա սպառազինության բալանսը հավասարակշռել: Ճիշտ է, Ադրբեջանը զենք–զինամթերք գնելու մեծ ռեսուրսներ ունի և կարող է գնել ոչ միայն ՌԴ–ից, այլև մյուս երկրներից: Սակայն Հայաստանը, լինելով ՀԱՊԿ–ի անդամ, հնարավորություն ունի շատ ավելի մատչելի գնով ձեռք բերել զենքերը: ՀՀ–ն պետք է ակտիվ լինի այդ հարցում: Տեսեք՝ ՌԴ–ն հայտարարում է, որ եթե զենք չմատակարարի Ադրբեջանին, ապա Ադրբեջանը զենք կգնի այլ երկրներից: Մյուս կողմից՝ եթե զենք է վաճառում ՀՀ–ին և Ադրբեջանին, ապա, ըստ էության, վերահսկողության տակ է պահում այդ տարածաշրջանը: Երրորդ՝ հղում է կատարում այն հանգամանքի վրա, որ ԱՄՆ–ը Միջին Արևելքում երկար տարիներ զենք էր վաճառում և՛ Եգիպտոսին, և՛ Հորդանանին, և՛ Սաուդյան Արաբիային, և՛ միաժամանակ Իսրայելին»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց քաղաքագետը՝ նշելով, որ սա միջազգային նորմ է համարվում:

«Հիմա ՌԴ–ն փորձում է այդպիսի քաղաքականություն վարել: ՌԴ–ն նաև ասում է, որ եթե զենք վաճառի միայն ՀՀ–ին, ապա Ադրբեջանը բացասական կտրամադրվի ՌԴ–ի նկատմամբ, զենք կվերցնի հիմնականում Թուրքիայից, Պակիստանից, և դա արդեն սպառնալիք կլինի ոչ միայն ՌԴ–ի, այլև ՀՀ–ի համար: Ի վերջո, եթե Ղարաբաղյան հարցում Արևմուտք–Արևելք հարաբերություններում կոնֆլիկտ առաջանա, եթե ՌԴ–ն հրաժարվի Ադրբեջանին զենք վաճառել, ապա Ադրբեջանն այլ ազդեցության գոտում կհայտնվի: Սա բավականին մեծ սպառնալիք կլինի: Չի բացառվում, որ ստեղծվի մի իրավիճակ, ինչպիսին, օրինակ, Դոմբասում է: Հայաստանը բողոքում է, բայց բողոքը կատեգորիա չէ: Պետք է աշխատել: Մենք ունենք առավելություն, կարող ենք ավելի էժան գներով ձեռք բերել զենքը: Այլ տարբերակ չունենք, իսկ եթե բալանսը փոխվի, մենք կհայտնվենք սպառնալիքի տակ: Իսկ քաղաքական լոզունգներով խնդիր չենք կարող լուծել»,– նշեց Երվանդ Բոզոյանը:

Նրա խոսքով՝ պատմության մեջ նման շատ դեպքեր կան:

«ԱՄՆ–ը պաշտպանում էր քրդերին, նրանք լավ հարաբերություններ ունեին ՌԴ–ի հետ, բայց այսօր թուրքական ներխուժման առաջ նրանք մենակ են մնացել: Թեև ԱՄՆ–ը, ՌԴ–ն իրենց աջակցությունն են հայտնում, Սիրիայի նախագահը հայտարարում է, որ դատապարտում է թուրքական ներխուժումը, բայց ոչ մի ուժ այսօր քրդերին չի պաշտպանում: Անկախ նրանից, թե միջազգային հարաբերություններում մեծ խաղացողներն ինչ դիրքորոշում ունեն, փոքր երկրները պետք է ճիշտ կողմնորոշվեն: Պետք է ճիշտ քաղաքականություն տանեն՝ մանավանդ, որ դաշնակից երկրները կարող է և անտեսեն իրենց շահերը»,–եզրափակեց քաղաքագետը:

 

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում