Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AG
uncategorized

Հողմաղացի կառուցումը աշխատատեղեր կստեղծի, բայց էլեկտրաէներգիայի սակագնի վրա չի անդրադառնա. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Էմիրաթական «Աքսես Ինֆրա Սենթրալ Էյժա Լիմիթեդ» ընկերությունը քամու ռեսուրսի չափման նպատակով Գեղարքունիքի մարզում աշտարակ է տեղադրել՝ Հայաստանում հողմային խոշոր կայանների կառուցման նպատակով: 80 մետր բարձրությամբ աշտարակը կգործարկվի մոտ օրերս։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը:

Իսկ ապրիլին էլ նախատեսվում է մեկ այլ աշտարակի տեղադրում, սակայն այլ վայրում։ Էմիրաթական ընկերության կողմից կառուցվող կայանը կունենա մինչև 150 ՄՎտանոց գումարային հզորություն:

Միաժամանակ, Հայաստանում հողմային էլեկտրակայանի կառուցմամբ հետաքրքրված է մեկ այլ ընկերություն՝ իսպանական «Աքսիոնա Էներգիա Գլոբալ Էս. Էլ.»–ը, որը նախորդ տարի նախարարության հետ ստորագրել է փոխըմբռնման հուշագիր` 100–150 ՄՎտ հզորությամբ հողմաէլեկտրակայանների կառուցման վերաբերյալ:

Հողմային կայանների տեղադրման արդյունքում արդյոք հնարավո՞ր կլինի էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխություն: Սրա շուրջ «Փաստ»–ը զրուցել է Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, էներգետիկ աշխարհաքաղաքականության մասնագետ Արմեն Մանվելյանի հետ:

– Հողմակայանների գործարկումը կարո՞ղ է ինչ–որ կերպ ազդել տնտեսության վրա կամ էլեկտրաէներգիայի գնի փոփոխության պատճառ լինել:

– Առհասարակ, հողմային կայանների արտադրած էլեկտրաէներգիան համարվում է ամենաթանկերից մեկն աշխարհում, հետևաբար ազդել էլեկտրաէներգիայի գնի վրա նվազեցման իմաստով այն չի կարող: Ընդհանրապես վերականգնվողական էներգիայի, ոչ միայն հողմային, այլև արևային, մեծագույն խնդիրն այն է, որ դրանց կիլովատ ժամը բավական թանկ է ի տարբերություն հիդրոկայանների կամ նույն մեր Մեծամորի ատոմակայանի: Նրանք շատ ավելի էժան են արտադրում նույն էլեկտրաէներգիան: Հետևաբար գնի վրա այն, որպես այդպիսին, չի կարող ազդեցություն ունենալ: Կարող է որոշակի ազդեցություն ունենալ ընդհանուր տնտեսության զարգացման վրա, բայց դա մեծ ծավալների դեպքում միայն կլինի: Իսկ հողմային կայաններում հնարավոր չէ մեծ ծավալների էներգիա արտադրել, առավել ևս Հայաստանում, որովհետև Հայաստանը բարձր լեռնային է, այստեղ օդի խտությունն շատ ավելի քիչ է, քան օրինակ հարթավայրերում կամ ծովի մակերևույթի վրա: Հողմաղացները շատ էֆեկտիվ են հենց ծովի մակերևույթի վրա: Եվրոպական շատ երկրներում, ինչպես օրինակ Դանիայում, հողմաղացները կառուցվում են ծովի ափին, որտեղ միշտ քամիներ կան:

– Ամեն դեպքում մեր երկրում նման կայանների կառուցումը ինչ–որ դրական հետևանք կունենա՞, թե ոչ:

– Ընդհանուր տնտեսության զարգացման, աշխատատեղերի ստեղծման առումով, այո՛: Բայց լուրջ, մեծ ազդեցության մասին խոսել պետք չէ: Հայաստանում ավելի էֆեկտիվ է արևային էներգիան, որովհետև Հայաստանը բարձր գոտում է գտնվում, արևի ճառագայթների հզորությունն այստեղ ավելի շատ է, խտությունը ավելի մեծ է, քան հողմայինների դեպքում:

Գուցե հարկային որոշակի պայմանների առկայության դեպքում են որոշել Հայաստանում հողմաղաց կառուցել: Հողմաղացի արդյունավետությունը շատ ցածր է ամբողջ աշխարհում: Աշխարհում ամենամեծ հողմաղացային տնտեսությունն ունի Դանիան, բայց նա հարուստ երկիր է: Սա մի փոքր հարուստ մարդու հաճույք է: Դանիայի ամբողջ էլեկտրաէներգիայի 50%–ը կուտակվում է հողմաղացների աշխատանքի արդյունքում:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում