Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
IDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
uncategorized

Երբ անվտանգությունդ հակադրում ես ազատությանդ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ցանկացած անհատ, իսկ եթե ընդհանրացնենք, ազգ ունի իր պատկերացումներն անվտանգության, պաշտպանության, ուժի ու թուլության մասին: Միով բանիվ, ունի իր աշխարհընկալումն ու աշխարհայացքը, որոնք պայմանավորում են նրա գործողությունները, հուշում այն տրամաբանությունը, որով պետք է առաջնորդվել: Երբ ուսումնասիրում ես մեր ոչ վաղ անցյալի պատմությունը, նաև հետևում մեր օրերի ընթացքին, գալիս ես տխուր եզրակացության: Պատմականորեն ձևավորվել է մի արատավոր սխեմա, որը հանգեցրել է ոչ պակաս արատավոր մտածողության: Եթե հակիրճ ձևակերպենք, այն հետևյալն է` ուժն է ծնում իրավունք: Ժամանակին, երբ Նժդեհն առաջնորդվում էր այս սկզբունքով, այն իր մեջ կրում էր այլ բովանդակություն` եթե ցանկանում ես, որ իրավունքդ ճանաչեն, ուժեղ եղիր: «Բայց չգիտես ինչու, հասարակական լայն ընկալումներում այդ բանաձևն աստիճանաբար ձևախեղվեց: Ու այսօր մենք այն հասկանում ենք` իրավունքը ո՞րն է, կարևորը ուժն է»,– կարծում է քաղաքագետ Մանվել Սարգսյանը:
Մեզանում իրավունքն ընկալվում է որպես, չասենք, կեղծ, բայց անուժ կատեգորիա: Այս միտքն այնքան ամրացավ ու այնպիսի տրանսֆորմացիաների ենթարկվեց, որ հանգեց մի արատավոր աշխարհընկալման` պետք է ունենալ ուժեղ հովանավորներ ու հարցերը լուծել նրանց օգնությամբ: Իսկ սեփական ուժին ապավինելը, սեփական իրավունքներին տեր կանգնելը մղվեցին հետին պլան:
1914–1915 թթ.: Խելքը գլխին ինքնապաշտպանություն կազմակերպելու, այսինքն` մեր`սեփական հողի վրա ապրելու, կենսագործելու իրավունքը պաշտպանելու փոխարեն մենք ի՞նչ արեցինք` մեկ գնացինք ռուսի մոտ պաշտպանություն փնտրելու, մեկ փորձեցինք երիտթուրքերի հետ համաձայնության գալ: Իսկ արդյունքում ունեցանք 1,5 մլն զոհ, պատմական հողերի կորուստ, մեր դարավոր բարեկամ թշնամիներն էլ մեր հաշվին էլ ավելի խորացրին իրենց բարեկամական հարաբերությունները, որոնց հետևանքները մինչ օրս մեր մաշկի վրա զգում ենք:
Կամ: 1918–1920 թթ. Ադրբեջանն ու Վրաստանը անկախություն հռչակեցին: Հայաստանը մնաց օդից կախված` դե ֆակտո անկախ, դե յուրե` Աստված գիտե, ինչ: Ու դեռ ամիսներ շարունակ մենք վախենում էինք տեր կանգնել մեր իրավունքներին, տեր կանգնել երկրին: Ու մինչ կորոշեինք, թե ում հետ լավ լինել, որ հովանավորի մոտ գնալ, 11–րդ կարմիր բանակը մտավ Հայաստան:
Խորհրդային տարիներին լավ էր: Ամեն ինչ որոշում էր Մոսկվան: Գիտեինք, թե հովանավորն ով է, ում պետք է հանձնենք մեր իրավունքները, ով պետք է մեր փոխարեն որոշի, ու հանգիստ ապրում էինք:
Բայց հետո նորից մեզ տրվեց անկախություն: Ու արատավոր սխեման նորից սկսեց գործել: 90–ականների սկզբներին, երբ դեռ ազգային զարթոնքի ոգին ուժեղ էր, մենք կարողացանք տեր կանգնել մեր իրավունքներին: Ունեինք հստակ խնդիր, ու նպատակադրված քայլ առ քայլ գնում էինք դեպի այն: Բայց սեփական, պատմականորեն ձևավորված աշխարհայացքը կոտրելը հեշտ բան չէր: 1991–ին հովանավորի հորդորով ԱՊՀ–ին անդամակցության պայմանագրով ճանաչեցինք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ԼՂ նկատմամբ մեր իրավունքները զիջեցինք նրան` չէ՞ որ ավագ եղբորը հակաճառել չէր կարելի: 1992–ին ԼՂ հակամարտության ելքը որոշելու, վերջնական կարգավորման հասնելու մեր իրավունքը զիջեցինք Մինսկի խմբին` գերտերություններին նեղացնել չի կարելի: 1994 թ. թույլ տվեցինք, որ ռուսական զորքը մտնի Հայաստան, ստեղծվեց ռազմաբազան, ու մեր սահմանները պաշտպանելու իրավունքը զիջեցինք ռուսին: Բա իհարկե, թե չէ թուրքը կգա, ու վերջ: 1989 թ. դեկտեմբերի 1–ին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը և ԼՂ Ազգային խորհուրդը համատեղ նիստում միաձայն ընդունեցին ՀԽՍՀ և ԼՂԻՄ վերամիավորման մասին որոշումը: 1990–ի օգոստոսի 23–ի անկախության հռչակագրում հղում արեցինք այդ որոշմանը: Բայց նորից գործեց ավանդական մտածողությունը` բա Մոսկվան ի՞նչ կասի, բա մյուսը ի՞նչ կանի` Ղարաբաղը թող գնա իր ճամփով, մենք էլ մեր:
Աշխարհն այսօր առաջնորդվում է միանգամայն հակառակ տրամաբանությամբ: Կարևորը իրավունքն է: Ու երբ դու կարողանում ես հստակ ձևակերպել քո իրավունքները, աշխարհն ականջալուր է լինում դրանց: Հակառակ դեպքում այլոց ձեռքին դառնում ես գործիք, ում փորձում են խաղարկել` սեփական շահերից ելնելով:
«Միջազգային հարաբերությունները կառուցված են ազգային շահի և ուժի բալանսի վրա: Ազգային շահը ձևակերպում ես դու, մյուսները քեզ հետ հարաբերություններ են հաստատում, որոնց հիման վրա ստեղծվում է ուժի բալանս»,– վստահ է Մ. Սարգսյանը: Որքան ավելի հստակեցված են ազգային շահդ, իրավունքներդ, այնքան ավելի մեծ ռեսուրսներ ես ստանում` այդ ազգային շահը պաշտպանելու համար: Սա ունիվերսալ ճանապարհ է:
Բայց մենք չկարողացանք կոտրել մեր ավանդական մտածողության շղթաները, ու մեզանում սկսվեց ձևավորվել մեկ այլ վտանգավոր միտում: Մենք աստիճանաբար սկսեցինք մեր պաշտպանվածությունը, անվտանգությունն ու արտաքին հովանավորությունը հակադրել մեր ազատությանը, մեր իրավունքներին: Ու ԼՂ հարցն սկսվեց ընկալվել որպես սպառնալիք` մեր անվտանգությանը, մեր զարգացմանը: Ու պատահական չէ, որ պատերազմը դեռ չավարտված, մենք պատրաստ ենք տարածքները զիջել: Հայաստանի քաղաքական, տնտեսական չկայացման հիմնական «մեղավորը» դիտվում է ԼՂ հարցը: Որքան շուտ այն լուծենք, այնքան ավելի արագ կզարգանանք, մեր պետությունն էլ ավելի ուժեղ կլինի: Քանի որ, ինչպես նախորդ նյութում արդեն նշել ենք, բանակցությունների հիմքում տարածքների վերադարձն է, ապա պետք է դրանք հանձնենք: Ընդ որում, ուշագրավ է, որ այդ քայլին պետք է գնանք գերտերությունների, մեր ավագ եղբոր, մեր հովանավորների պահանջով: Այսինքն, մեր վախը ոչ թե Ադրբեջանից է, այլ գերտերություններից է: Եկեք նրանց ասածն անենք: Ու այդ դեպքում նրանք կստիպեն Ադրբեջանին, որ մեր դեմ չկռվի, որ մեզ հանգիստ թողնի: Հարցերն այլ կերպ լուծում են միայն գերտերությունները: Ահա տրամաբանությունը:
Բայց: Երբ 1991–ին, 1992–ին ԼՂ նկատմամբ մեր իրավունքները զիջեցինք, ի՞նչ ստացանք` պատերազմ: Երբ մեր տնտեսական հզորությունները հանձնեցինք մեր ավագ եղբորը` ի՞նչ ստացանք` փլուզում: Երբ արտաքին քաղաքական դաշտում մանևրելու մեր իրավունքները զիջեցինք մեր հովանավորին` ի՞նչ ստացանք` արտաքին գործընկերների քամահրանք:
Հստակեցված իրավունքների, ազգային ռազմավարության, կոնկրետացված տեսլականի բացակայությունն ու սեփական անվտանգությունն ու պաշտպանությունը հովանավորի ձեռքում տեսնելու արատավոր մտածողությունը մեզ բերեցին նրան, ինչ ունենք այսօր:

Շարունակելի

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: