Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
uncategorized

Հետքեր չկան, արտահոսք չկա՞. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս «Հայկական բնապահպանական ճակատի» կողմից մի տեսանյութ էր տարածվել, ըստ որի Թեղուտի պոչամբարի պատվարից արտահոսք կար: Տեսանկարահանման տարածումից մի քանի օր անց միայն Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սրա վերաբերյալ որևէ արձագանք հնչեցրեց: Մասնավորապես, տեսչության պաշտոնական հաղորդագրության մեջ ասված էր, որ համաձայն նախնական ուսումնասիրության՝ պոչամբարի պատվարի վրա որևէ ճաք ու արտահոսքի հետք չկա: Միաժամանակ ասվում էր, թե տեսչական մարմնի աշխատակիցները Դեբեդ գետից նմուշառում են կատարել, պարզելու գետի մեջ վտանգավոր նյութի առկայությունը:

Թե ինչպես է ստացվում, որ պետական գերատեսչության ներքո գործող կառույցի պատասխանները հակասում են իրականությանը, կարելի է հասկանալ աշխարհագրագետ, «Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանի հետ զրույցից հետո: Ըստ որի՝ տեսչության աշխատակիցները, գուցե կարծում էին, որ հինգ օր տևած աղմուկից հետո այնտեղ գնալու դեպքում պետք է ականատես լինեին «Թեղուտի» կողմից պոչանքներ բաց թողնելու երևույթին:

Լևոն Գալստյանի խոսքով, այն, որ Թեղուտի պոչամբարից թափոնաջրերը վերջին 2–3 տարիների շահագործման ընթացքում անընդհատ բաց են թողնվել Շնող գետը, գիտեն բոլորը՝ սկսած Թեղուտի ղեկավարությունից, գյուղացիներից, բոլոր պատասխանատու նախարարություններից և պաշտոնյաներից: Բոլորն են այդ մասին տեղյակ, ինչպես տեղյակ են Հայաստանի պոչամբարների 99%–ի՝ նույն կերպ թափոնները գետեր բաց թողնելու մասին:

«Մնացած հեքիաթները վաղուց արդեն մեզ չեն հետաքրքրում: Գնացել են, տեսել, որ պոչանքները գետ չեն լցվում: Բնական է, որ փակած պիտի լինեին: Երբ գնում ես ստուգման, տեղում արդեն գիտեն, որ դու գալիս ես:

Ինչ վերաբերում է պոչամբարի խնդիրներին. որքա՞ն պետք է մարդ ոչ մասնագիտական մոտեցում ցուցաբերի, որ գնա ուսումնասիրի ու ասի ճեղքվածք չենք հայտնաբերել: Իրենց կարծիքով պետք է աչքով նայեին ու ճեղքվածքը տեսնեին: Պետք է 1 մետր բացվածք լիներ: Եթե այդպես լիներ, կլիներ էկոլոգիական աղետ:

Իրենք չեն հասկանում, թե պոչամբարի խնդիրը որն է: Մենք իրենց գրել ենք, ուղարկել Համաշխարհային բանկի 2016 թ. հաշվետվությունը, որտեղ հստակ գրված է բոլոր պոչամբարների մասին, այդ թվում՝ Թեղուտի, այն, որ սխալ է կառուցված, ունի լուրջ խնդիրներ սեյսմիկական և այլ առումներով»,– նշեց նա:

Աշխարհագրագետի խոսքով, բոլորը գիտեն, որ Թեղուտի ու Հայաստանի բոլոր պոչամբարներում էլ լուրջ խնդիրներ կան, սխալ են կառուցված, ինչը ֆիքսվել է համաշխարհային բանկի հաշվետվության մեջ: Իրենք հաշվետվության հղումն ուղարկել են տեսչությանը՝ հորդորելով ծանոթանալ դրան: Բացի սրանից, «Թեղուտ» ընկերությունը հատուկ հետազոտություն է պատվիրել միջազգային կազմակերպությանը՝ ուսումնասիրելու առկա խնդիրները: Ըստ Լևոնի՝ Թեղուտի լեռնահարստացման ֆաբրիկայում աշխատանքների դադարեցումը պայմանավորված է հենց դրանով: Դանիացիների՝ վարկը հետ վերցնելու հիմնական պատճառը նույնպես պոչամբարի խնդիրներն են:

Լևոնը գտնում է, որ այս պետական համակարգի հետ անիմաստ է խոսել, իրենք գոյություն չունեն: Միակ տարբերակը ինքնուրույն ինչ–որ կերպ երկիրը խելքի բերելն է:

«Երբ մենք գնում ենք, ուսումնասիրում, նկարում, ակնհայտ փաստեր ունենք, թե ինչպես են թափոնները լցվում գետերը, մեզ ասում են՝ այդ պահին վթար էր տեղի ունեցել: Հենց մենք գնում ենք նկարելու, իրենց մոտ պատահաբար վթար է տեղի ունենում»,– տարակուսեց մեր զրուցակիցը:

Դիտարկմանը, թե տեսչությունը հայտնել է, որ գետից փորձանմուշներ է վերցրել հետազոտության նպատակով, Լևոնը պատասխանեց, որ դա իրենց չի հետաքրքրում: Մինչ այդ էլ Ախթալայի դեպքից հետո էին փորձանմուշներ ուղարկել լաբորատոր հետազոտության, սակայն մինչ օրս չեն հրապարակել արդյունքները: Հարցին, թե սա էլ նույն շարունակությունը կունենա՞, պատասխանեց. «Այս թեմայով խոսելն արդեն անիմաստ է: Այս մարդիկ, այս համակարգը ի վիճակի չեն նորմալ պետական կառավարում իրականացնել: Եվ բոլորս էլ լավ գիտենք, որ հանքերի դեմ իրենք ինչ–որ բան անում են այն ժամանակ, երբ պետք է լինում ինչ–որ մեկի ձեռքից խլել, տալ մեկ ուրիշին: Մնացած դեպքերում իրենք բոլորը միասին են»:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում