Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Rate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp Nairi
uncategorized

Սերգեյ Բագրատյան. «Իսկ որտե՞ղ է սոցիալական արդարությունը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հունվարի 23–ին ՀՀ Ազգային ժողովում կազմակերպվել էին «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումներ, որին մասնակցում էին նաև տնտեսագետներ, մի շարք փորձագետներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ԱԺ «Ծառուկյան դաշինքի» պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սերգեյ Բագրատյանի գնահատմամբ՝ լսումներ կազմակերպելը կարևոր էր, ճիշտ էր նաև նման նախաձեռնությամբ հանդես գալը:

«Բայց լսումների արդյունավետությունը ոչ թե մեզնից, այլ կառավարությունից էր կախված: Կառավարությունը պետք է լուծումներ առաջարկեր, որ լսումների ընթացքում մենք քննարկեինք այդ առաջարկները: Բայց կառավարությունը կարծես ավելի շատ պաշտպանում էր թանկացումների փաստը: Հիմնավորում էր, թե թանկացումների արդյունքում տնտեսության զարգացում կունենանք: Կառավարությունը պատրաստ չէր այդ քննարկմանը: Լսումներ կազմակերպելը ճիշտ էր, բայց պետք էր նախապատրաստել, որ կառավարությունն առաջարկություններով հանդես գար: Դա չկար»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց պատգամավորը՝ չբացառելով նոր լսումներ իրականացնելու մասին առաջարկություն ներկայացնելու հանգամանքը:

«Մենք եկամտահարկի իջեցման առաջարկություն արեցինք: Բացի այդ՝ առաջարկել էինք կարկուտից, երաշտից, ցրտահարությունից առնվազն 40%–ով վնասված հողերի դեպքում գյուղացիներից կոնկրետ մեկ տարով հողի հարկ չվերցնել: Ներկայացրել էինք նաև «Գյուղատնտեսության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Կառավարությունը մերժեց բոլոր նախագծերը, բայց լսումների ժամանակ հայտարարեց լուծումներ տալու մասին:

Մենք չգիտենք, թե ինչ տեսքով կլինեն այդ լուծումները, բայց լսումների ժամանակ հայտարարությունները ենթադրում էին, որ մեր առաջարկներն ինչ–որ ֆորմատով կքննարկեն: Այս պահին կառավարության կողմից հստակ դիրքորոշում չունենք: Եթե առաջիկայում կառավարությունը քայլեր չձեռնարկի, մենք լսումներ կկազմակերպենք: Լսումները, սակայն, այնպիսի ձևաչափ պետք է ունենան, որի ժամանակ կառավարությունն արդեն առաջարկներով կներկայանա»,– ընդգծեց Սերգեյ Բագրատյանը:

Նա նշեց, որ լսումները պետք է այնպես կազմակերպվեին, որի ընթացքում հստակ առաջարկներ կլինեին նաև գնաճի հետևանքները մեղմելու ուղղությամբ:

«Իսկ գնաճը մեղմելու շատ ճանապարհներ չկան: Կամ պետք է աշխատավարձերը, թոշակները բարձրացնելով մեղմեն, կամ էլ ակցիզային հարկի դրույքաչափերը վերադարձնեին նախկին շեմին, ինչը, բնականաբար, չեն անելու: Բացի այդ՝ հնարավորություն պետք է ստեղծել, ըստ որի՝ 30%–անոց աղքատության բեռը կփոքրանա: Այդ բեռը պետք է տեղափոխել հարուստ և ապահովված խավի վրա: Աշխարհում ընդունված մեխանիզմներ կան, որոնց շնորհիվ հարկային քաղաքականությունն այնպես է իրականացվում, որ նման դեպքերում ծանրությունն ընկնում է ապահովված խավի վրա: Օրինակ՝ ձևակերպվում է շքեղության հարկ»,–ասաց պատգամավորը և բերեց Ֆրանսիայի օրինակը, որտեղ այդ քաղաքականության շնորհիվ այս պահին միջին խավի ցուցանիշը 70% է:

«Պետությունը պետք է զսպաշապիկ կիրառի, որ օլիգոպոլիաներ չլինեն: Իսկ գործիքակազմերը տարբեր են: Շքեղության հարկ է կիրառվում, և շատ թանկարժեք մեքենաներից, առանձնատներից շատ մեծ հարկեր են վերցնում: Այսինքն՝ տարբեր գործիքակազմերով այդ ծանրությունը տեղափոխում են հարուստ խավի վրա, որպեսզի անապահով խավը կարողանա ապահովագրվել նման դեպքերում: Մեզ մոտ ևս պետք է կիրառել այդ հարկը: Գնաճն ո՞ւմ վրա է ազդում: Իհարկե՝ 29,4% աղքատների և այդ եզրագծի մեջ մտնող ևս 10% քաղաքացիների վրա: Բայց ինչպե՞ս մեկն ունենա 20 հատ թանկարժեք մեքենա և մի քանի առանձնատուն, նույն հարկը տա, ինչը տալիս է քաղաքացին, ում չորս հոգանոց ընտանիքն ապրում է մեկի թոշակով: Իսկ որտե՞ղ է սոցիալական արդարությունը»,– եզրափակեց Ս. Բագրատյանը:

 

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում