Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World Experience
uncategorized

Մարտի 1–ի «զոհը» պայքարում է և դեռ բացահայտելու է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մարտի 1–ի գործով ազատազրկված Գևորգ Մանուկյանը Հայաստանից հեռացավ՝ հավատալով, որ մի օր վերադառնալու է: Գևորգ Մանուկյանը ձերբակալվելուց հետո ծեծի ենթարկվեց ու գրեթե կորցրեց մեկ աչքի տեսողությունը: «Փաստ» օրաթերթի հետ զրույցում նախկին քաղբանտարկյալը բացահայտեց` Հայաստանում բոլորը «խաղում են», ու հաղթում են ուժեղները:

«Հայաստանից հեռացա 2012 թվականի աշնանը: Ես պայքարի մարդ եմ ու դատարանում էլ բղավեցի (կան տեսագրված կադրեր): 2008 թվականին հավատս մորթվեց, ու եկավ պահը, որտեղ իմ առողջությունը թանկ գնահատեցի ու գնացի փրկելու մնացած տեսողությունս: Բարձրաստիճան պաշտոնյաների կողմից ամենատարբեր ճանապարհներով ահաբեկող հաղորդագրություններ ու կենդանի սպառնալիքներ էի ստանում: Ես գնացի, որովհետև կարևորագույն դեպքերի ականատես էի ու կյանքիս ռեալ վտանգ էր սպառնում»,– պատմեց Գևորգ Մանուկյանը:

Գևորգ Մանուկյանը ընդգծում է, որ հիմա էլ հոգեպես ծանր է վերապրում կատարվածը, սակայն ոչ մի բանի համար չի ափսոսում` հանուն երկրի է ապրել. «2003–2004 թվականներին ունեի Հայաստանը լքելու հնարավորություն, բայց մնացի, որովհետև հավատում էի, որ երկրում դրական առումով բան կփոխվի: Ես ընդդիմադիր շարժման մեջ մտա, երբ «Հարսնաքար» ռեստորանում սպանվեց Վահե Ավետյանը: Հետո արենայում Արտաշես Գեղամյանն էր… նույն ժամանակ Աննա Իսրայելյանի ֆոտոապարատը ջարդեցին «Նաիրի» կինոթատրոնի մոտ, ու Գեղամյանին «քարկոծեցին» ձվերով: Բագրատյանին ծեծեցին իմ աչքի առջև: Այդ օրերին ընդդիմություն էին Արամ Զավենի Սարգսյանը, Արտաշես Գեղամյանը, Ստեփան Դեմիրճյանը... ես ամեն բան կորցրի ու ձեռք բերեցի հպարտություն: Դա էլ ինձ սփոփելու համար եմ ասում… մեկ տարի ու կես բանտում էի, հետո գնացի Ռուսաստան: Ռուսաստանում հասկացա, որ ապրելու համար ինձ պայքարի նոր ուղի է պետք: 2012 թվականի մայիսի ընտրություններից հետո վերադարձա Հայաստան: Ես փոփոխության էի սպասում, սակայն իմ սպասումները վարձատրվեցին սառը ցնցուղով»:

Գևորգ Մանուկյանի խոսքով` այդ օրերին է առաջին անգամ մտածել Հայաստանից գնալու մասին. «Առողջական վիճակս վատ էր, ու բոլոր հիվանդանոցներում նույն բանն էին առաջարկում` պետք է հեռացնենք աչքդ: Աչքս վնասվել էր ծեծի հետևանքով: Լավ եմ հիշում: Դեկտեմբերի 23–ին մտան մեր խուց և պահանջեցին, որ ներման խնդրագրերով դիմենք Սերժ Սարգսյանին: Ես ներում խնդրելու կարիք չունեի: Այդ ժամանակ մոտ 30 հոգի հարձակվեցին վրաս, ու ես ծեծի ենթարկվեցի: Ես կորցրի տեսողությունս, բայց հոգիս մնաց Հայաստանում»,– նշեց Գևորգ Մանուկյանը:

Գևորգ Մանուկյանը գտնվելով Հայաստանից հեռու` մասնակցում է ներքաղաքական և արտաքին քաղաքական պրոցեսներին. «Ես բնակվում եմ Ստրասբուրգ քաղաքում, որտեղ գտնվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը և եվրոպառլամենտը, նաև Եվրոպայի խորհրդարանական վեհաժողովի շենքը, որտեղ Հայաստանից պատվիրակություն է գալիս տարվա չորս եղանակին էլ` ժողովներ են լինում: Ես բոյկոտում եմ նաև Հայաստանից եկող պատվիրակությանը, ովքեր ասում են, որ Հայաստանում պրոբլեմներ չկան: Ես ցույց եմ տալիս, որ իմ՝ այստեղ հայտնվելը արդեն պրոբլեմ է, ու Հայաստանը իրականում ճգնաժամի մեջ է, քանի որ արտագաղթը չարիք է: Ես հավատում եմ, որ կհաղթի արդարությունը, բայց որևէ բանում վստահ չեմ»,– նշում է նախկին քաղբանտարկյալը, ով եվրոդատարանին դիմում–գանգատ է ներկայացրել:

«Առաջին գործս Ստրասբուրգում` դա էր: Իմ դիմում–գանգատը պետք է ուղարկված լիներ 2009 թվականի աշնանը` Հայ ազգային կոնգրեսի կողմից: Ջհանգիրյան Գագիկը չի ուղարկել գանգատը, ավելի ուշ այն ուղարկեց իմ փաստաբան Ինեսա Պետրոսյանը: Սա առիթ հանդիսացավ, որ ես հիասթափվեմ ընդդիմություն կոչվածից: Սակայն ուզում եմ արձանագրել, որ իմ պայքարը բազմաբովանդակ է, քանի որ ես պայքարում եմ և՛ իմ, և՛ այլոց իրավունքների համար»,–ընդգծեց Գևորգ Մանուկյանը:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում