Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia
Politics

«Ժառանգության» ռևերանսները Օսկանյանին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանյան քաղաքական իրականության մեջ շարունակվում են կուսակցությունների միջև ընթացող բանակցային գործընթացները։ Վերջիններս, ըստ էության, բնականոն զարգացումների տրամաբանության մեջ են, քանի որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում հայաստանյան կուսակցությունների գերակշիռ մասը անցողիկ շեմի հաղթահարման խնդիր ունի։ Սակայն այս գործընթացներում երբեմն հայտնվում են այնպիսի իրողություններ, որոնք, մեղմ ասած, զարմանք են հարուցում։ Հենց նման տարօրինակ պահվածք է որդեգրել «Ժառանգություն» կուսակցությունը, որը, կարծես թե, ներկայում չի կողմնորոշվում ոչ միայն այն հարցում, թե որ դաշինքի կամ կուսակցության հետ պետք է համագործակցի, այլև ընդհանրապես կորցրել է սեփական հայտարարությունների ու սկզբունքների նկատմամբ մոտեցման հստակությունը։
Հենց այս անորոշ տրամաբանությամբ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն իր վերջին հրապարակային հայտարարություններում և հարցազրույցներում կարծես թե ստանձնել է Արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի մաքրագործման թերևս անշնորհակալ գործը։ Մասնավորապես վերջերս մարտիմեկյան իրադարձություններին Օսկանյանի մասնակցության վերաբերյալ հարցերին Մարտիրոսյանը նշել էր, որ կրակելու հրամանը Օսկանյանը չի տվել։ Սա, ըստ էության, նշանակում է, որ «Ժառանգությունը» կամ Արմեն Մարտիրոսյանը փորձում են զատել Օսկանյանին մարտիմեկյան հանցագործությունից։ Սա առավել քան տարօրինակ մոտեցում է «Ժառանգության» պարագայում, որը 2008 թվականի իրադարձություններում ամենաակտիվ կերպով ներգրավված էր հասարակական–քաղաքական կյանքում ընթացող զարգացումներում և կարելի է փաստել, որ լավագույնս է պատկերացնում և՛ Օսկանյանի, և՛ Քոչարյանի, և՛ Օհանյանի առնվազն ներգրավվածությունը մարտիմեկյան իրադարձություններում։
Անշուշտ, մի կողմից հասկանալի է, որ «Ժառանգությունն» այլևս կորցրել է իր նախկին ընտրազանգվածը և միայնակ չի կարող հաղթահարել անգամ Ազգային ժողովի անցողիկ շեմը, սակայն, այդուհանդերձ, հարց է առաջանում, թե արդյոք դա բավարար հիմք է, որպեսզի «Ժառանգությունը» ստանձնի Վարդան Օսկանյանի փաստաբանի դերը, դժվար է ասել, սակայն ակնհայտ է մեկ բան, որ այսօրինակ քաղաքական ու սկզբունքային շրջադարձերի արդյունքում է նաև, որ հայաստանյան իրականության մեջ այդպես էլ չի ձևավորվում քաղաքական մշակույթ։ Ավելին, հանուն հետագա համագործակցության «Ժառանգության» և ընդհանրապես ցանկացած կուսակցության կողմից նման մոտեցումները քաղաքական գործընթացներին, բերում է քաղաքական դաշտի ամայացմանն ու անլրջացմանը։ Արդյունքում քաղաքական գործընթացներին փոխարինելու են գալիս տարատեսակ խմբակային և անհատական շահերը, որոնք էլ իրենց հերթին որոշում են ընդհանուր մթնոլորտը կամ տվյալ դեպքում, կարելի է ասել, գաղջ մթնոլորտը երկրի քաղաքական կյանքում։
Սա թերևս լավագույն վկայությունն է այն փաստի, որ լիովին խեղվել է քաղաքականության ընկալումը այս դաշտի խաղացողների կողմից։ Վերջիվերջո, պետք է փաստել, որ բնականոն կլիներ այն, որ կուսակցությունը իր գործունեությամբ ոչ թե լիովին կորցներ իր ընտրազանգվածն ու վարկանիշը, այլ ավելացներ այն կամ գոնե պահպաներ, որի արդյունքում էլ կարիք չէր լինի նման ռեվերանսների դիմել՝ մեկ այլ կուսակցության միջոցով խորհրդարանում հայտնվելու համար։ Եթե դա չի արվել նշանակում է, որ տվյալ կուսակցությունը անելիք չունի քաղաքական դաշտում և ավելի լավ է պարզապես չեզոքություն պահպանել։
Սակայն, ցավոք սրտի, մենք բազմիցս ականատես ենք եղել տարբեր քաղաքական մանիպուլյացիաների նպատակով այս կամ այն կուսակցության ու քաղաքական գործչի ամենահակասական գործունեության դրվագներին, ուստի ակամայից պետք է արձանագրենք, որ առաջիկայում նմանատիպ զարգացումները բոլորովին էլ բացառված չեն, որքան էլ դա զգացմունքային մակարդակում տհաճ, իսկ գործնականում՝ ապակառուցողական հնչի։

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: