Ռուսլան Մանանդյանը կառուցում է. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ԿԱ ոստիկանության կրթահամալիրի (գլխավոր վարչության) ակադեմիայի (վարչության իրավունքով) իրավագիտության ֆակուլտետի պետության և իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնի պետ Ռուսլան Մանանդյանը մի քանի հողամասեր ունի, ինչի մասին կարելի է տեղեկանալ նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից:
Մանանդյանի հողամասերը թվով չորսն են, բացի այդ որպես անշարժ գույք է հայտարարագրել նաև անավարտ՝ կիսակառույ մի շինություն:
Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 250 հազար դրամ միայն: Եկամուտները կազմել են 2 միլիոն 498 հազար դրամ, որից 1 միլիոն 972 հազար դրամը աշխատավարձն է, 63 հազար դրամը նշված է որպես միանվագ վճար, իսկ մնացած 462 հազար դրամն էլ ստացված փոխառություններ են՝ վարկերը:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում