Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ameriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe Hakobyan
uncategorized

Վահան Բադասյան. «Ռուսաստանը նեյտրալիտետ չի պահպանում» . «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն օրեր առաջ հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ Ադրբեջանը Ռուսաստանից ժամանակակից ռազմական տեխնիկայի ու ռազմամթերքի մեծ խմբաքանակ է ստացել և այն կարճ ժամկետներում կփոխանցվի զորամասերին, որոնք տեղակայված են շփման գծի երկայնքով: Նշվել է, որ սպառազինության մատակարարումն իրականացվել է ՌԴ–ի և Ադրբեջանի միջև միջկառավարական համաձայնագրի շրջանակում։

Մարտական խաչի ասպետ, Արցախի հասարակական–քաղաքական գործիչ Վահան Բադասյանի դիտարկմամբ՝ ՌԴ–ի հեթական քայլը կարելի է դիտարկել այդ երկրի՝ նախկինում ևս որդեգրած նույն քաղաքականության համատեքստում:

«Ռուսական պետությունը 250 տարի շարունակ նույն բանն է անում: Ոչ մի տարբերություն չկա: Այստեղ մի դրական բան կա. նախկինում ողջ հայ ժողովրդի հավաքական կազմում կար կույր ռուսապաշտություն, որը մեզ 100 տարի առաջ Ցեղասպանություն, նաև մի շարք բնակավայրերի ու տարածքների կորուստներ բերեց՝ Նախիջևան, Ղարս, Արդաղան, Արևմտյան Հայաստան և այլն: Դրականն այն է, որ այսօր արդեն մեր ժողովրդի մեջ չկա այդ կույր ռուսապաշտությունը: Փոքրից մեծ գիտենք՝ ինչքան շուտ ազատվենք ռուսական լծից, այնքան՝ լավ: Իսկ Ադրբեջանին զենք մատակարարելը միջազգային արենայում անբարոյական քաղաքականություն վարելու դրսևորում է: Նախ՝ Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի ռազմավարական գործընկերը, բայց հարվածում է ՀՀ–ի թիկունքին: Ռուսաստանն այդ քայլով ցույց է տալիս նաև իր անհուսալիությունը, դաշնակցին ոչ հարիր կեցվածքը: Քաղաքական անբարոյականության մեկ այլ դրսևորում է այն, որ ՌԴ–ն, հանդիսանալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկը, զենք է վաճառում: Ռուսաստանը նեյտրալիտետ չի պահպանում, ինչը կա մյուս համանախագահող երկրների՝ ԱՄՆ–ի և Ֆրանսիայի դեպքում: ՌԴ–ն զինում է հակամարտող կողմերին, այսինքն՝ պատերազմ է հրահրում»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց Վահան Բադասյանը:

Մեր զրուցակիցը շեշտեց՝ Ռուսաստանը կամ պետք է կողմերին ընդհանրապես զենք չմատակարարի, կամ, եթե մատակարարում է՝ միայն իր ռազմավարական գործընկերոջը:

«Եվ պարտավոր է մատակարել, որովհետև Հարավային Կովկասում իր շահերը միայն Հայաստանն է հարյուրավոր տարիներ շարունակ պաշտպանել»,– ընդգծեց Վահան Բադասյանը:

Նա շեշտեց, որ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելը քաղաքական նպատակ է հետապնդում:

«Առհասարակ հայկական հարցում Ռուսաստանը միշտ է հետապնդել այդ քաղաքական նպատակը, որովհետև Թուրքիայի հետ միշտ պրոբլեմ ունի: Իսկ Թուրքիայի հետ ունեցած խնդիրները ՌԴ–ն միշտ լուծել է հայկական հողերի և հայ ժողովրդի արյան հաշվին: ՌԴ–ն շարունակում է այդ քաղաքականությունը: Այդուհանդերձ, վերջին տարիներին ՌԴ–ին չի հաջողվում հասնել իր նպատակին և այսուհետ չի հաջողվելու: ՌԴ–ին դա չի հաջողվում անգամ շատ ու շատ ժամանակակից զենքեր վաճառելով: Դեռ պատերազմի սկզբից՝ 1991–1992 թթ. սկսած, ՌԴ–ն շատ զենք է վաճառել, բայց սպառազինության հավասարակշռությունը ինքներս ենք լուծել: Մենք ազատագրել ենք տարածքները, ոչնչացրել կրակակետերը ու վերցրել զենքերը, տանկերը, հրանոթները, փամփուշտները, հրազենային տարբեր տեսակի զենքեր և այլն: 2016 թ. ապրիլին իրենք դիրքերի ժամանակավոր առավելություն ունեցան, բայց այն դիրքային ստրատեգիական առավելություն չէր: Ավելի շատ հոգեբանական առավելություն էր, բայց, իհարկե, իրենք չկարողացան կատարել իրենց խնդիրը: Իսկ ապրիլից այս կողմ դիրքերում շատ բան է փոխվել: Եթե փորձեն առաջիկայում օգտագործել իրենց ժամանակակից զենքերը, այդ փոփոխությունն էլ ավելի ակնառու կլինի: Մենք այլ կերպ կվարվենք իրենց հետ»,– եզրափակեց Վահան Բադասյանը:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում