Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
uncategorized

Թևան Պողոսյան. «Մեզ մոտ ռասկլադն այլ է, այդ պատճառով էլ ընդամենը մեկ թեկնածու ենք ունենում». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրեր առաջ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանը Facebook սոցիալական ցանցի իր միկրոբլոկում գրել էր, որ իր կարծիքով՝ Արմեն Սարգսյանին ՀՀԿ–ի կողմից նախագահի թեկնածու առաջադրելը չնայած բավականին ականջահաճո փաստ է, սակայն այնուամենայնիվ խնդիրներ էլ կան, որոնք անտեսել պետք չէ:

«Արմեն Սարգսյանը լեզուների է տիրապետում, ճանաչում ունի, զբաղեցրել է դիվանագիտական բարձր պաշտոններ, հաջողության է հասել բիզնեսում, տարբեր ծրագրեր է նախաձեռնել և այլն: Արմեն Սարգսյանն այս տեսանկյունից ինձ համար ընդունելի թեկնածու է: Բայց նույնիսկ այդ պարագայում ես մեծ խնդիր եմ տեսնում: Դա այլընտրանքի բացակայությունն է: Ցանկացած գործընթացում այլընտրանքի բացակայությունը ինձ համար տհաճ է և անընդունելի: Ես շատ ավելի ուրախ կլինեի, որ մի քանի թեկնածու լինեին, և մենք տեսնեինք, թե թեկնածուներն ինչ հարցեր ու ինչպես կարող էին իրար հետ քննարկել, և մենք երբեք չունենայինք անայլընտրանք ընտրություն։ Ես մեր երկրին բոլոր ասպարեզներում այլընտրանքի հնարավորություն եմ ցանկանում»,– գրել է Թ. Պողոսյանը:

Այս առիթով «Փաստի» թղթակիցը նախկին պատգամավորից փորձեց պարզել, թե այլընտրանքի բացակայությունը որքանով կազդի միակ նախագահի միակ թեկնածուի իմիջի վրա:

«Երբ այլընտրանք է լինում, շատ ժամանակ դա առիթ է հանդիսանում, որ մարդիկ միմյանց հետ խոսեն: Ներկայում պարզ մեծամասնությունը ձևավորել է մի իրավիճակ, որը ոչ թե ընտրության է նման, այլ՝ նշանակման: Այսինքն, ձևական պրոցեդուրա են իրականացնում, բայց եթե լինեին թեկնածուներ, նրանք նախօրոք իրար հետ կքննարկեին, կխոսեին»,– ասաց Թ. Պողոսյանը:

Նրա կարծիքով հետաքրքիր էր նաև այն, որ երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Արմեն Սարգսյանին առաջարկեց հանդիպումներ ունենալ ԱԺ խմբակցությունների հետ, նա ցանկություն հայտնեց հանդիպել նաև արտախորհրդարանական կուսակցությունների, քաղաքացիական հասարակության և տնտեսվարողների հետ:

«Ճիշտ կլինի, երբ ընդհանրապես թեկնածուները մինչև ընտրվելը հասարակությանը հանդիպեն, շփվեն տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ: Պատկերացրեք, եթե հասարակության հետ հանդիպումներից բացի, հնարավորություն ունենայինք նաև տարբեր թեկնածուների մասնակցությամբ դեբատների ականատես լինել: Այդ դեպքում թեկնածուներն էլ իրենց ավելի հզոր կզգային: Բայց, ցավում, եմ, որ մեզ մոտ ձևավորվել է մի իրավիճակ, որը նման է այլընտրանք չունենալուն: Մինչդեռ երկրորդ թեկնածուն ունենալու հնարավորություն կար և հարկավոր էր այնպես անել, որ միակ թեկնածու առաջադրելու ձևից հրաժարվենք»,– ասաց նախկին պատգամավորը:

Օրինակ բերելով «Ելք» դաշինքի կողմից Արտակ Զեյնալյանի թեկնածությունն առաջադրելու ցանկությունը, նա նշեց, որ «Ելքի» թեկնածուն շատ փայլուն անձնավորություն է և նախագահի ընտրությունն ավելի հետաքրքիր կլիներ, եթե հնարավորություն ընձեռվեր նրան նույնպես նախագահի թեկնածու առաջադրել:

«Վա՞տ է, երբ օրինակ ԱՄՆ–ում թեկնածուների միջև դեբատներ են տեղի ունենում, բայց քանի որ մեզ մոտ ռասկլադն այլ է, այդ պատճառով էլ ընդամենը մեկ թեկնածու ենք ունենում, ու՝ վերջ»,– ասաց Թ. Պողոսյանը:

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահի դիտարկմամբ, նույն քայլը կարող էր նաև մեծամասնությունն անել և մի քանի թեկնածուի առաջադրել: Սակայն, ըստ նրա դա հնարավոր կլինի այն ժամանակ, երբ մարդիկ ընտրությունների ժամանակ 10000–ով չքվեարկեն:

«Եվ այդ դեպքում միգուցե ԱԺ–ում ունենանք ոչ միայն այլ պատկեր, այլև այլ ձևաչափ: Այդ ժամանակ չենք ունենա մի իրավիճակ, երբ մեկն ունի ամեն ինչ, իսկ մնացածը՝ ոչինչ: Այդ դեպքում կլիներ կոալիցիոն 54%, իսկ 46%–ը բավարար էր, որպեսզի թեկնածու առաջադրվի: Բայց այս իրավիճակին հասել ենք այն պատճառով, որ մեկը առաջարկել է, մյուսը վերցրել է: Եվ եթե հիմա բոլորը բողոքելու են, թե ինչու է այսպես ստացվել, ապա նախ պետք է հաշվի առնեն, որ ստեղծված իրավիճակն ունենալու համար իրենք էլ մաս ունեն: Իսկ հիմա, անկախ ամեն ինչից, ով էլ որ լինի ՀՀԿ–ի թեկնածուն, եթե միայն մեկ թեկնածու է, ապա լինելու է անայլընտրանքային: Եվ դա է ցավալին: Լավ կլիներ, որ նախագահի թեկնածուն իրական ընտրության արդյունքում հաղթեր: Այդ դեպքում հաղթած թեկնածուն իրեն շատ ավելի կայուն ու ամուր կզգար: Ես ցանկանում եմ, որ այլևս նման անայլընտրանքային իրավիճակներ չունենանք»,– խոսքը եզրափակեց Թ. Պողոսյանը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում