Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
uncategorized

Նիկոլայ Բաղդասարյան. «Ոստիկանության մասին» օրենքի փոփոխությունը կարող է չարաշահումների տեղիք տալ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ազգային ժողովում պատգամավորների կողմից քննադատությունների արժանացած «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց: Օրենքի փոփոխությամբ հանցագործությունները կանխելիս կամ բացահայտելիս, հասարակական կարգի պահպանությունն ապահովելիս ոստիկանությունը կարող է հանրային վայրերում օգտագործել անշարժ տեսանկարահանող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներ: Օրինագիծը ներկայացնող ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը, անդրադառնալով այն կարծիքներին, թե օրենքը հնարավորություն կտա այլ նպատակներով օգտագործել նյութերը, նշեց, որ այդ մտավախություններն անտեղի են, նկարահանող սարքերն օգնելու են միայն կանխել և բացահայտել հանցագործությունները:

Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը, սակայն, օրենքի փոփոխության մեջ խնդիր է տեսնում:

«Նախ ասեմ, որ մինչ օրս կար վճռաբեկ դատարանի որոշում, ըստ որի՝ հասարակական վայրերում կատարված և ձեռք բերված նկարահանումներն ապացույցի տեսակ չեն համարվում, քանի որ դա անձնական կյանքի միջամտություն է: Իմ ենթադրությամբ, վերոնշյալ օրենքը եկել է լուծելու այդ խնդիրը, որ ինչ–որ տեսախցիկով ֆիքսված դեպքը, պատահարը կամ վթարը որպես ապացույցի տեսակ օգտագործվի: Հաշվի առնելով նաև պետությունը, ինչպիսին Հայաստանն է, օրենքը կարող է լուրջ չարաշահումների տեղիք տալ»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց Ն. Բաղդասարյանը:

Վերջինիս խոսքով՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8–րդ հոդվածն անձնական կյանքի պաշտպանության իրավունք է տալիս՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի. «Իմ կարծիքով՝ վերոնշյալ օրենքը եկել է կարգավորելու նաև այդ բացառությունը, որ օրինականացնի ոստիկանության որոշակի գործողություններ: Եթե մենք ապրեինք այնպիսի երկրում, որտեղ պետական մարմինները չարաշահումներ թույլ չէին տա, օրենքն այդքան էլ վտանգավոր չէր լինի, թեև նման օրենքը բոլոր դեպքերում ցանկալի չէ: Բայց հիմա դու գնում ես հանգստանալու, որևէ հանցանք չես կատարել, բայց ոստիկանությունն օրենքի ուժով քեզ հետևելու իրավունք է ունենում»:

Վերոնշյալ օրենքով մասնավոր սեփականություն հանդիսացող հանրային վայրերում անշարժ տեսանկարահանող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցները տեղադրվում կամ սեփականատիրոջ տեխնիկական միջոցներին ոստիկանության համար հասանելիությունն ապահովվում է սեփականատիրոջ համաձայնությամբ` նրա հետ կնքված պայմանագրով:

Փաստաբանը նկատում է՝ տեսանկարահանվելը մի խնդիր է, մեկ այլ խնդիր՝ տեսանկարահանման նյութը որպես ապացույց օգտագործելը. «Երբ զուտ տեսանկարահանվում է, այստեղ այդքան էլ խնդիր չեմ տեսնում: Լուրջ խնդիր է, երբ այն որպես ապացույց է օգտագործվում: Մասնավոր տարածքի սեփականատերը կարող է իր տարածքը անվտանգության նկատառումներով տեսանկարահանել: Բայց երբ հասարակական վայրում նշան չկա, որ ես տեսանկարահանվում եմ, կարծում եմ, անօրինական է»:

Խոսելով հնարավոր չարաշահումների մասին, փաստաբանը օրինակ բերեց. «Ենթադրենք, ես զբոսնում եմ այգում: Ի դեպ՝ իմ մասնավոր կյանքն է, և այդտեղ որևէ միջամտություն չի կարող լինել: Բայց ընդունենք, ինչ–որ մի կոմպրոմատ է լինում, որը պետական մարմինները կարող են օգտագործել ու ասել՝ դու զբոսնում էիր այսինչ անձի հետ, մենք կհրապարակենք տեսանկարահանված նյութը, եթե մեզ հետ չհամագործակցես: Կարող է ծայրահեղ օրինակ եմ բերում, բայց այն կարող է և տեղի ունենալ: Պետական մարմիններն իրավունք չունեն այն աստիճանի միջամտել անձնական կյանքին, ըստ որի՝ անգամ զբոսնելը կնկարահանվի: Ի դեպ՝ ԱՄՆ–ում նման բան չի թույլատրվում: Օրենքը մտավ Կոնգրես, բայց չանցավ»:

Հարցին, թե օրենքը համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին, Ն. Բաղդասարյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ ոչ: Իհարկե, պետք է հատուկ ուսումնասիրություն կատարել այդ առումով, բայց մակերեսորեն դիտարկելով, ըստ իս, այնուամենայնիվ, կարող է խախտում արձանագրվել, և օրենքը հակասի Եվրոպական կոնվենցիային և մեր Սահմանադրությանը»:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում