Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
Socity

Ամուլսարի շահագործման ծրագրում Արմեն Սարգսյանը պաշտոնապես ընդգրկված չէ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է «Համահայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության համակարգող խորհրդի անդամ Լևոն Գալստյանը

– Պարոն Գալստյան, ՀՀ նախագահի՝ Հանրապետական կուսակցության թեկնածու Արմեն Սարգսյանն ընդգրկված է Ամուլսարի շահագործման ծրագրում: Եթե նա ընտրվի նախագահ, ապա այդ փաստն ինչպե՞ս կանդրադառնա հանքի շահագործման դեմ ձեր պայքարի վրա:

– Բայց որտեղի՞ց գիտենք, թե նա ներգրավված է այդ ծրագրում: Նա «Լիդիան Արմենիա» կոմպանիայի խորհրդի մեջ է եղել 2013 թվականին. մոտավորապես մի վեց ամիս: Ապա դուրս է եկել: Եվ արդեն իրեն պետք է հարցնել՝ արդյո՞ք կապ ունի կրկին, թե՝ ոչ: Կամ բաժնեմաս ունի՞ նրանում, թե՝ չունի: Կամ ունեցե՞լ է նախկինում, թե՝ չի ունեցել: Մեր ձեռքի տակ եղած պաշտոնական տեղեկությունը միայն այն է, ինչ ասացի: Թե դրանից հետո ով ի՞նչ է գրում, չեմ կարող ասել: Եվ դա՛ է ողջ հարցը: Այնպես որ, իրեն պետք է հարցը տրվի, որպեսզի պատասխանն էլ ստանանք: Ուստիև, այս ենթատեքստով հարցն այսօր քննարկման թեմա չէ իրականում: Եվ Ամուլսարի հարցն էլ լուծվում է բոլորովին այլ մակարդակներում:

– Իսկ ի՞նչ մակարդակներում է լուծվում:

– Այն մակարդակներում, որտեղ գտնվում են մեր երկրում իրական որոշում կայացնողները: Նաև լուծվում է միջազգային ֆինանսական և այլ կարգի կազմակերպությունների կողմից:

Իսկ դրանք այն կազմակերպություններն են, որոնք պաշտոնապես բաժնեմաս ունեն Ամուլսարի շահագործման ծրագրի մեջ: Այն է՝ Եվրոպայի զարգացման և վերակառուցման բանկը: Ինվեստիցիոն ֆոնդեր ու տարբեր կոմպանիաներ: Կամ Ամերիա բանկը, որն արդեն 24 միլիոն դոլար է հատկացրել ծրագրի իրականացման համար:

Հարցը լուծվում է այս երկու կողմերի պայմանավորվածությունների արդյունքում:

Իսկ թե, այնուամենայնիվ, Արմեն Սարգսյանն ի՞նչ կապ ունի այս ծրագրի հետ, ես չգիտեմ, ոչինչ չեմ կարող ասել:

– Լավ, այս հարցը մի կողմ թողնենք: Ի՞նչ հանգրվանում է ձեր պայքարը:

– Դա իրականում մեր պայքարը չէ: Մենք ասում ենք, որ դա Հայաստանի պայքարն է: Եվ այն պետք է որոշի Հայաստան պետությունն իր ժողովրդի հետ միասին:

Իսկ մենք ընդամենը ներկայացնում ենք իրականությունը, մատնանշում ենք այն խնդիրները, որոնք կծագեն հանքի շահագործման հետևանքով: Եվ ասում ենք, թե նման պայմաններում ինչ կարելի է անել:

– Այսինքն՝ դուք մտածում եք, թե մեր հասարակությունն այնքան հասուն է, որ կարող է նման հարցեր վճռել, այո՞:

– Այո: Եվ ես համոզված եմ, որ դա է խնդրի լուծման ճանապարհը: Եվ եթե հասարակությունն այսօր հասուն չէ, ապա վաղը կհասունանա: Իսկ մենք աշխատում ենք մի ուղղությամբ. գտնել համապատասխան մեխանիզմեր, որպեսզի կարողանանք ազդել միջազգային տվյալ կազմակերպությունների որոշումների վրա:

– Դուք կարողացա՞ք համոզել մեր կառավարությանը, թե հանքի շահագործումն ինչպիսի վտանգներ է պարունակում: Բնականաբար նրանց առաջ եք դրել նաև միջազգային փորձագիտական եզրակացությունը:

– Մենք ինչ–որ կարողացել ենք՝ արել ենք: Միջազգային փորձագետների եզրակացություններն էլ ենք թարգմանել հայերեն: Դրանք բազմացրել ենք, ուղարկել ու ներկայացրել բոլորին: Ընդ որում, վստահ ենք, որ իրենք ամեն ինչ շատ լավ էլ հասկանում են: Եթե մեջները մարդ կա, որ չի հասկանում, դե՛, դա էլ իր խնդիրն է: Իսկ ով քիչ թե շատ տեղյակ է այդ ոլորտից, համոզված ենք, որ լավ էլ գիտի ինչն ինչոց է: Եթե նախկինում անգամ կասկածում էին, ապա հիմա գիտեն, որ լրջագույն խնդիրներ են լինելու հանքի շահագործումով:

Բայց էլի կրկնեմ, ցավոք սրտի, որոշումներն այլ տեղերում են կայացվում: Եվ սա՛ է հենց ողջ խնդիրը:

– Այսինքն՝ կայացվում են մեր երկրից դուրս:

– Վստահաբար չեմ կարող պնդել: Բայց հավանական է, որ կայացվում են նաև երկրից դուրս: Իհարկե, ներսինների հետ՝ փոխադարձ համաձայնությամբ: Այսպե՛ս ասեմ:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում