Նորատուսցի Հայկոյի սպանությունից հետո մեղադրյալի ընտանիքին վտանգ է սպառնում
Armtimes.com-ը գրում է.
Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի որդու՝ Հայկ Հակոբյանի սպանությունից հետո Նորատուս գյուղում իրավիճակը չի հանդարտվում. մեր տեղեկություններով, լարվածությունն այնքան է մեծացել, որ սպանության մեջ մեղադրվող Մեխակ Հարությունյանի ընտանիքն ու հարազատները (այդ թվում հորեղբայրը՝ Նորատուսի գյուղապետ Մուրադ Հարությունյանը) վախենալով վենդետայի վտանգից՝ լքել են գյուղը:
Այժմ նրանց բոլորի տներն իրավապահների կողմից վերցված են պահպանության տակ: Armtimes.com-ն այսօր փորձեց կապ հաստատել Մուրադ Հարությունյանի հետ, սակայն գյուղապետարանում ասացին, որ նա տեղում չէ, իսկ նրա բջջային համարին պատասխանած տղամարդը ներկայացավ որպես Հարությունյանի ընկեր.
- Պարոն Հարությունյանը չի, նրա ընկերն է, հեռախոսը ինձ է տվել, ինքն էստեղ չի:
- Նկատի ունեք՝ գյուղո՞ւմ չի:
- Գյուղում չի:
- Մենք տեղեկություն ունենք, որ դեպքից հետո նրանց ամբողջ ընտանիքը, հարազատները լքել են գյուղը, ճի՞շտ է դա:
- Ես չեմ կարող ձեր հարցին պատասխանել:
Մանրամասները՝ այստեղ