Արտակարգ դեպք Երևանում. Դավիթաշենի գազալցակայանում ուժեղ պայթյունի հետևանքով ամբողջությամբ վնասվել են մարդատար ГАЗель-ներ. կա վիրավոր և այլ վնասված մեքենաներ
Shamshyan.com-ը գրում է.
Հունվարի 19-ին, խոշոր պայթյուն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահամններում Դավիթաշեն թաղամասում՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող «Քարգազ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում լիցքավորման ժամանակ, դեռևս անհայտ պայմաններում, ուժեղ պայթյուն է տեղի ունեցել:
Պայթյունի հետևանքով, 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարաները: Ժամանել են նաև Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:
Այս պահին պայթյունի հետևանքով ամբողջովին վնասվել է ГАЗель մակնիշի ավտոմեքենա, որի վրա գտնվող գազաբալոնները շպրտվել են, մեկ այլ ГАЗель ավտոմեքենայի դիմապակին է վնասվել, ինչպես նաև վնասվել է Opel մակնիշի ևս մեկ ավտոմեքենա:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: