Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
uncategorized

Կալանավորները հերթով են քնում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Նուբարաշեն» ՔԿՀ–ում գերբնակեցված իրավիճակ է: Այսպիսի ահազանգ են հնչեցնում կալանավորները: «Փաստ» օրաթերթի զրուցակիցը արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի փորձագետ, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ փաստաբան Արա Ղարագյոզյանն է:

– Պարո՛ն Ղարագյոզյան, Ձեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ «Նուբարաշեն» ՔԿՀ–ում ամեն օր ոտնահարվում են մարդու իրավունքները: Դուք այս մասին բազմիցս բարձրաձայնել եք: Մի փոքր կմանրամասնեք, թե ինչի մասին է խոսքը:

– Մեր դիտորդական առաքելություն իրականացնող խումբը 2017 թվականի տարեվերջին զեկույց ներկայացրեց քրեակատարողական հիմնարկների վիճակի վերաբերյալ: Մեր զեկույցով մասնավորապես անդրադարձել ենք գերբնակեցման հարցին: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը շարունակ հավաստում է, որ նման խնդիրներ չկան: Նրա խոսքը իրականությանը չի համապատասխանում:Անցած տարի մենք արձանագրեցինք, որ գերբնակեցման փաստը առկա է: Սա փաստում են ոչ միայն մեր զեկույցը, այլ մի շարք իրավապաշտպան կառույցների ահազանգերը: Բոլորը վկայում են, որ խնդիրը առկա է «Նուբարաշեն» ՔԿՀ–ում: Պատկերացրեք, մի փոքիկ խցում տեղավորում են 16 կալանավորի: Խցում նույնիսկ շնչելու օդ չի լինում և ընդգծեմ, որ սա միջազգային նորմերին բացարձակապես չի համապատասխանում: Գերբնակեցման պայմաններում մարդիկ հերթով են քնում, որը ապացուցված փաստ է: Մենք խոսում ենք փաստերով: Ստեղծված իրավիճակի լուծումը ըստ էության չի երևում:

– Ձեր ներկայացրած փաստերը ըստ էության ծառայում են միայն Ձեր զեկույցին, ու իրավիճակը փոխելու բոլոր փորձերը դատապարտվում են արհամարհանքի: Այս պարագայում ո՞վ է դառնում «զոհը»:

– Խախտվում են մարդու իրավունքները և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ավելի հաճախակի են քննության առնվում նմանատիպ գործերը:Արդեն իսկ անձը, որ անազատության մեջ է, հոգեբանական ծանր վիճակում է, և նման պայմաններում անձանց պահելը որակվում է որպես անմարդկային և դաժան վերաբերմունք:Ես արձանագրել եմ բազմաթիվ դեպքեր, երբ մարդը միայն հերթով քնելու դրվածքից խուսափելու համար դատական այլ ատյան չի դիմում և համակերպվում է առաջին ատյանի վճռին: Մտածում են ազատ քայլելու ու շնչելու մասին: Կա նաև այսպիսի բան` ծխող և չծխող կալանավորներ: Չծխող կալանավորի համար հաճախ սարսափելի է այդ ծուխը, մանավանդ, եթե մարդը առողջական խնդիրներ ունի, հացադուլի մեջ է և այլն: Մարդիկ հաճախ չեն դիմում, որ խցակիցների համար խնդիրներ չստեղծեն, սակայն դա լինում է սեփական առողջության հաշվին:

– Արձանագրված թերությունների ցանկում կա՞ն էլի կարևոր բացթողումներ: Փաստորեն կալանավորների արժանապատվությունը նսեմացվում է:

– Շատ դեպքեր ենք արձանագրել, երբ նույն խցում դատապարտյալը կալանավորի հետ է: Սա անթույլատրելի է: Անթույլատրելի է, երբ հացադուլ հայտարարած կալանավորին պահում են գերբնակեցված խցում: Սա խոշտանգում է, քանի որ մարդու դիմաց հաց են ուտում, իսկ նա հացադուլի մեջ է:Հացադուլավորների խցերն ու պատժախցերը նույնպես սարսափելի վիճակում են: Անմարդկային պայմաններ են` ցուրտ ու գարշահոտություն:

– Պարո՛ն Ղարագյոզյան, փաստորեն Ձեր ամենամյա զեկույցները կրկնվում են բովանդակությամբ: Այս ամենի ելքը ո՞րն է…

– Մենք շարունակ ահազանգում ենք: Քրեակատարողական հիմնարկներից պարտավոր են մեզ երեք օրում պարզաբանում տալ: Եթե խոշտանգում չի լինում, ապա ընթացիկ հաշվետվություն ենք ներկայացնում: Շատ դեպքերում դիտորդական խումբը մերժողական պատասխաններ է ստացել: Սակայն, մենք նաև հաջողություն ենք արձանագրել: 2016 թվականի զեկույցից հետո մենք կարողացանք փակել տալ զրոյական խցերը, որտեղ անմարդկային պայմաններ էին:

– Այստեղից կարո՞ղ ենք եզրահանգել, թե կալանավորի առողջական վիճակը կարող է անդառնալիորեն կործանվել ՔԿՀ–ում:

– Այո, մենք ունեցել ենք դեպքեր, երբ պատշաճ բուժօգնության բացակայության պայմաններում մարդը զրկվել է կյանքից: Բազմաթիվ դեպքեր կան, երբ անկախ հանձնաժողովը որոշում չի կայացրել մարդուն ազատել պատժից, երբ կալանավորումը եղել է առողջության հետ անհամատեղելի: Նման օրինակ ունեցանք` Սողոմոն Քոչարյանին ազատ արձակեցին մահից մեկ շաբաթ առաջ: Նա արդեն մահանում էր ու որոշումից մեկ շաբաթ անց մահացավ քաղաքացիական հիվանդանոցում: Ուզում եմ ընդգծել, որ ՔԿՀ–ում պատշաճ բուժօգնություն չի ապահովվում:Չնայած ՔԿՀ–ները ապահովված են ժամանակակից բուժզննության պարագաներով և տեխնիկայով: Ցավոք սրտի, տեխնիկան օգտագործվում է միայն դիտորդների «աչքը փակելու» համար:

 

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում