Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live
uncategorized

Արամ Սարգսյան. «Արմեն Սարգսյանն ինքնաբավ անձնավորություն է և չի կարող այստեղի գայլերին նմանվել». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը Արմեն Սարգսյանին լավ ճանաչելով` կարծում է, որ միանշանակ ճիշտ որոշում է կայացրել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը և ուրախ կլինի, եթե առաջարկին համաձայնի և ստանձնի ՀՀ 4–րդ նախագահի պաշտոնը:

«Ինչ վերաբերում է նրա լիազորությունների իրականացմանը, ապա ընթացքը ցույց կտա, թե Արմեն Սարգսյանն ինչպիսի ազդեցություն կունենա ընդհանուր քաղաքական գծի իրականացման վրա և որքանով ինքնուրույն քաղաքականություն կվարի այն լիազորությունների շրջանակներում, որը կտրվի նրան նոր Սահմանադրությամբ»,– ասաց Ա. Սարգսյանը:

Քաղաքական գործիչը նաև համոզված է, որ 4–րդ նախագահի թեկնածուն կարող է արդարացնել բոլորի սպասումները: Քննադատությունների հետ, թե այս ընտրությամբ ևս մեկ անգամ պարզ դարձավ, որ ՀՀԿ–ն թե՛ կուսակցության, թե՛ երկրի ներսում կադրերի դեֆիցիտ ունի և այդ պատճառով է ամեն անգամ դիմում դրսի հաջողակ ու կայացած մասնագետներին, ՀԴԿ նախագահը համաձայն չէ:

«Արմեն Սարգսյանը դրսի մարդ չի: Նա երևանցի է, այստեղ է ծնվել, մեծացել և այստեղ է կայացել: Կա նաև պատճառը, թե ինչու նա որոշակի ժամանակ դուրս մնաց քաղաքական անցուդարձից: Այնպես որ, ես չեմ կարծում, որ նա դրսից է: Հակառակը, ես կարծում եմ, ամենակարևոր հարցն այն է, թե որքանով ինքն իր ինտելեկտուալ կարողությունները և կապերը կկարողանա ծառայեցնել ի նպաստ մեր երկրի, և որքանով նրա հնարավորությունները չեն սահմանափակվի»,– ասաց Ա. Սարգսյանը:

Քննադատությունները, թե Արմեն Սարգսյանն, այնուամենայնիվ, խարիզմատիկ կերպար չէ և վարչապետ աշխատած տարիներից էլ նա հանրության հիշողության մեջ մնացել է որպես կիրթ, հավասարակշռված, բայց ոչ ուժեղ կերպար, Ա. Սարգսյանը սխալ է համարում:

«Միանշանակ կարող եմ ասել, որ հիմա գուցե շատերին հարմար է նման բաներ ասելը, սակայն ես հավաստիացնում եմ, որ նա ամենևին էլ թույլ կերպար չի եղել»,– ասաց Ա. Սարգսյանը:

Անդրադառնալով այն քննադատություններին, թե նախագահի թեկնածուն Ամուլսարի հանքավայրը շահագործող ընկերության փայատերերից է: Այսինքն, ստացվում է, որ անմիջականորեն կապված է Հայաստանին էկոլոգիական վտանգի առջև կանգնեցնող ընկերության հետ, ինչը նույնպես մտահոգիչ կարող է լինել, և նրա նշանակմամբ, վաղը–մյուս օրը ողջ Հայաստանը կվերածվի պոչամբարներով հարուստ երկրի, Ա. Սարգսյանն ասաց.

«Նա երկար տարիներ է բիզնեսով զբաղվում և տարբեր ընկերություններում տնօրենների խորհրդի անդամ է: Ես չգիտեմ` նա Ամուլսարի հանքավայրը շահագործող ընկերության հետ կապ ունի, թե ոչ, բայց գիտեմ մեկ բան, որ ի վնաս Հայաստանի նա երբեք ոչինչ չի անի: Ես դրանում համոզված եմ, և չեմ կարծում, որ կա այնպիսի մի շահ, որը կարող է նրան ստիպել նման բան անել: Արմեն Սարգսյանը բավականին կիրթ, ինքնաբավ անձնավորություն է և չի կարող այստեղի գայլերին նմանվել: Դա բացառվում է, քանի որ նրա ինտելեկտը և ներքին կուլտուրան թույլ չի տա, որ նա այդպիսի քայլեր անի: Խնդրում եմ` ինձ ճիշտ հասկացեք, բայց ժամանակին, երբ ասում էինք, որ Երևանում ընդամենը շենքի մի մուտքի չափ երևանցի է մնացել, ապա այդ «մուտքում» Արմեն Սարգսյանն անպայման տեղ ունի: Իսկ այն մարդիկ, ովքեր և՛ քաղաքի ավանդույթները լավ գիտեն, և՛ քաղաքի գինը լավ գիտեն, և՛ երկրի ու ժողովրդի խնդիրներին են ծանոթ, նրանցից չարժե վատ բան սպասել: Այնպես որ, եկեք սպասենք և տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները: Ես մաղթում եմ, որ նա միայն հաջողություն ունենա»:

 

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում