Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ameriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe Hakobyan
Politics

Վարդան Բոստանջյան. «Քաղաքացին պարզապես ուզում է հասկանալ, ինչո՞ւ է վաղն ավելի վատ ապրելու, քան այսօր». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հունվարի 17–ին Ազգային Ժողովում պատգամավորների հետ հարց ու պատասխանի ժամանակ, անդրադառնալով գնաճին, վարչապետ Կարեն Կարապետյանը նշել էր, թե իր կարծիքով այն սարսափելի չէ: Այնուհետև, համեմատական անցկացնելով հարևան երկրների հետ, շեշտել էր, որ Հայաստանում պաշտոնական գնաճը 2,6% է, Վրաստանում՝ 6,7%, իսկ Ադրբեջանում՝ 7,9%: ԱԺ «Ծառուկյան դաշինք»–ի պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանից հետաքրքրվեցինք՝ ՀՀ–ի պարագայում որքանո՞վ է տեղին նման համեմատութունը:

«Անձամբ ես նման համեմատություն չէի անի: Հասկանալի է, որ միջինացված ձևով բոլոր հիմնական և առաջին անհրաժեշտության ապրանքները, ինչպես նաև ծառայությունները Վրաստանում 2,5–3 անգամ ավելի էժան են, քան Հայաստանում: Օրինակ են նաև զբոսաշրջության մասին վիճակագրությունները, որոնց համաձայն՝ հայերը հիմնականում նախընտրում են Վրաստան մեկնել: Այս համատեքստում շատ կասկածելի մոտեցումներով ու մեթոդաբանությամբ հաշվարկված գնաճային ու տնտեսական աճի ցուցանիշները գոնե ինձ համար չեն կարող համոզիչ լինել»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց Վարդան Բոստանջյանը:

Պատգամավորը նկատում է՝ բոլոր հարուստ երկրներում, ինչպիսին, օրինակ` ԱՄՆ–ն և Եվրամիության երկրներն են, քաղաքացիներից որևէ մեկին չենք կարող կանգնեցնել ու հարցնել, հետաքրքիր է, որքա՞ն է ձեզ մոտ տնտեսական աճը:

«Նրանք հետաքրքրված չեն այդ ցուցանիշներով: Պարզապես տեսնում են՝ ապրում են, թե ոչ, ավելի լավ են ապրում, թե ավելի լավ չեն ապրում: Հասարակ քաղաքացուն հրամցված թվերը ոչինչ չեն նշանակում: Ամեն սպառող ինքը գիտի, սպառման դաշտում լավ, թե վատ վիճակում է գտնվում: Այս համատեքստում ես նման համեմատական վերլուծություն չէի անի թե՛ հարևան և թե՛ մեզանից ավելի հեռու գտնվող երկրների միջև: Նախընտրելի է խոսել մեր երկրում գոյություն ունեցող կառավարման արդյունավետության մասին: Մասնավորապես՝ որքանո՞վ է այն արդյունավետ, որքանո՞վ ենք ռացիոնալ օգտագործում թե՛ ֆինանսական, թե՛ բնական ռեսուրսները, բարեկեցության ինչպիսի՞ մակարդակ ունենք, այն իջնո՞ւմ, թե բարձրանում է»,– ընդգծեց պատգամավորը՝ հավելելով, որ ցանկացած պարագայում որոշում կայացնողը կամ ղեկավարը հակված է նկարագրել իրավիճակն այնպես, ինչպես իր համար է ցանկալի:

«Հիմա որոշում կայացնողներից ում էլ հարցնենք՝ կասի, որ մեզ մոտ այդքան վատ չէ: Սակայն դա դեռ ոչինչ չի նշանակում: Քաղաքացին պարզապես ուզում է հասկանալ, ինչու է վաղն ավելի վատ ապրելու, քան այսօր, ի՞նչն է պատճառը: Սրա մասին պետք է խոսենք: Առանց որևէ վերլուծությունների և համեմատությունների մեծ հաշվով համոզված չեմ, որ մի տեղ լավ են ապրում, մի տեղ վատ և դրանով մխիթարվում են»,– ասաց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով վարչապետի այն կանխատեսմանը, թե մեր տնտեսական աճի տեմպերը լինելու են վերոնշյալ երկրներից ամենաբարձրը, Վարդան Բոստանջյանը նշեց. «Տնտեսական իրավիճակը բնութագրող ցանկացած թիվ որոշում կայացնողների ու մասնագետների համար է: Քաղաքացին առաջնորդվում է այն արդյունքով, թե իր ունեցած եկամուտների պայմաններում սպառման մակարդակը լավն է, թե վատ: Հիմա ես կարող եմ ասել, որ մենք ունենք մոտ 25% աճ, և կառաջարկեմ ձեզ շատ ուրախանալ: Դուք կուրախանաք միայն ինձ լսելուց հետո, բայց երբ գնաք տուն, կտեսնեք, որ դուք ավելի վատ եք ապրում: Թիվը որոշիչ չէ»:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում