Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է. վիճակը գնահատվում է միջին ծանրության
Դերասան Արմեն Ջիգարխանյանը նորից հոսպիտալացվել է: Նրա առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության, փոխանցում է Известия-ն:
Նախնական տվյալներով, հոսպիտալացման պատճառ են հանդիսացել սրտի հետ կապված խնդիրները, դերասանի գիտակցությունը տեղն է:
Ավելի վաղ РЕН ТВ ալիքը փոխանցել էր, որ Ջիգարխանյանի ինքանազգացողությունը թատրոնում վատացել է, ճնշման կտրուկ տատանում է տեղի ունեցել, ինչի պատճառով կանչվել է շտապ օգնության բրիգադ: Ալիքը հայտնել էր նաեւ, որ նախքան ինքնազգացողության վատանալը, սպասվում էր նրա հանդիպումը նախկին կնոջ ներկայացուցչի ու փաստաբանի հետ:
Հիշեցնենք, որ 2017-ի նոյեմբերին, ամուսնալուծության սկանդալային պատմություններից հետո ԶԼՄ-ներում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ շաքարային դիաբետի պատճառով դերասանի ոտքերը չեն շարժվում: Ջիգարխանյանի ընկերը՝ Արթուր Սողոմոնյանը, հերքել էր այս տեղեկատվությունը, բայց թատրոնից փոխանցել էին, որ դերասանը չի երեւացել մի քանի օր: