1,5 միլիոն դրամ վարկ՝ նախկին պաշտոնյայի փոխառությունները. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ Հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Սմբատ Մինասյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը դադարեցնելու 2017 թ. հայտարարագիրը:
Պաշտոնը դադարեցրել է նախորդ տարվա նոյեմբերին, որից ամիսներ առաջ՝ հուլիսին, ներկայացրել էր այն ստանձնելու հայտարարագիրը:
Դադարեցման հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա նախորդ տարի ավելի քան 1 միլիոն դրամի վարկ է վերցրել: Այսպես, իր եկամուտները կազմել են 9 միլիոն 579 հազար դրամ, որից 8 միլիոն 147 հազար դրամը աշխատավարձն է, իսկ ստացված փոխառությունները՝ վարկերը, 1 միլիոն 432 հազար դրամ:
Մինասյանը հայտարարագրել է երկու բնակարան և մեկ ավտոմեքենա՝ «MITSUBISHI ENDEAVOR 3.8 I» մակնիշի: Դրամական միջոցները կազմել են 2 միլիոն դրամ:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում