Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Rate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp Nairi
uncategorized

Վտանգավոր խաղեր. «Կամուրջ» հիմնադրամում կամուրջներ են «այրվում». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Կամուրջ» հիմնադրամի նախկին տնօրեն Գագիկ Վարդանյանի հետ ուշագրավ մեր հարցազրույցը պատրաստ էր տպագրության, երբ երեկ «Կամուրջ» հիմնադրամում տեղի ունեցած մի հանցագործ սխեմայի մասին հրապարակում եղավ, որի առանցքային խաղացողները՝ իրական վարկառուները, ոչ ավել, ոչ պակաս, Ազգային անվտանգության ծառայության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնի պետ Կարեն Ջավահիրյանի մայրն ու քույրն են: «Փաստը» նախկին տնօրենից հետաքրքրվեց` արդյո՞ք տեղյակ է, թե խոսքն ինչի մասին է, ինչին նախկին տնօրենը պատասխանեց. «Վարկերի տրամադրման մասով ես որևէ առնչություն չեմ ունեցել, բայց սա հիմնադրամի խորհրդի կողմից ստեղծված «Կամուրջ» ՓԲԸ–ի գործունեության և այն իրավիճակի արդյունքն է, որն արդեն մի քանի տարի է շարունակվում էր: «Կամուրջում» տեղի ունեցող իրավիճակի մասին ես 2017 թ.–ի հունվարին բաց նամակով տեղեկացրել եմ և՛ ՀՀ նախագահին, և՛ վարչապետին, իսկ ժամանակին նաև ԿԲ նախագահին և «Կամուրջ» հիմնադրամի խորհրդի նախագահին»:

90–ական թվականներից «Save the Children» միջազգային կազմակերպության հայաստանյան մասնաճյուղում տնօրենի տեղակալի և ծրագրի ղեկավարի պաշտոններում աշխատած Գագիկ Վարդանյանը, ով ներկայում համաշխարհային Միկրոֆինանսական Ցանցի (ՄՖՆ) տնօրենների խորհրդի անդամ է ու ԱՊՀ և Եվրոպական տարածաշրջանի պատասխանատուն, 2000 թվականին ամերիկյան բարեգործական կազմակերպության աջակցությամբ Հայաստանում հիմնադրել է միկրոձեռներեցության զարգացման «Կամուրջ» բարեգործական հիմնադրամը:

«90 թվականից «Save the Children»–ում սկսվեց միկրոֆինանսական ծրագիր մի նպատակով, որ հետագայում ստեղծվի նաև ազգային անկախ միկրոֆինանսական ինստիտուտ և ինքնուրույն շարունակի գործունեություն իրականացնել: Գործընթացը շատ հաջող ընթացք ունեցավ և 2000 թվականին գրանցվեց «Կամուրջ» հիմնադրամը: Ողջ պատասխանատվության բեռը հիմնականում ինձ վրա էր: Հիմնադրամը գրանցելուց հետո կազմվեց խորհուրդ, որի որոշմամբ ես նշանակվեցի հիմնադրամի տնօրեն և դուրս եկա «Save the Children» կազմակերպությունից»,– ասաց Գ. Վարդանյանը:

Հիմնադրամի խորհրդի կազմում ներգրավվել են հիմնականում «Save the Children»–ի ղեկավարության կողմից երաշխավորված անձինք՝ բանկային ոլորտից, մանկավարժության բնագավառում աշխատող մասնագիտական տարբեր ոլորտներից և այլն: Հիմնադրամի նպատակը ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին միկրոփոխառություններ տրամադրելու միջոցով եկամուտ բերող ձեռնարկատիրական գործունեությանը աջակցելն է եղել: Ի դեպ, սկզբում որոշում է եղել միայն կանանց նման վարկեր տրամադրել, սակայն հետագայում այդ ցանկն ընդլայնվել է:

«Այդ ընթացքում ծրագրերն իրականացվում էին գրանտային ծրագրերի շրջանակներում: Ֆինանսավորում ենք ստացել «GTZ», «USAID» կազմակերպությունների կողմից և այլն: Բացի հարկ վճարելուց մենք կառավարության հետ որևէ առնչություն չունեինք: Պետական մասնակցություն կամ բյուջեից ֆինանսավորում երբեք էլ չենք ունեցել: Հիմնադրամի կարգավիճակով աշխատելու ընթացքում դարձանք եկամտաբեր կազմակերպություն և բավականին մեծ միջազգային հեղինակություն ձեռք բերելով միկրոֆինանսական ոլորտում, ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով կարողացանք մի քանի երկրներից բավականին փափուկ պայմաններով փոխառություններ ներգրավել: Այդպես հզորացանք և հայտնվեցինք «ռադարի» էկրանի վրա»,– ասաց Գ. Վարդանյանը:

Շահույթ չհետապնդող այս կազմակերպությունը երկար տարիներ եղել է Հայաստանի 300 խոշոր հարկատուների ցանկում:

«Հայաստանյան պայմաններում դժվար է հավատալ, որ բացառապես սպիտակ դաշտում աշխատելով, հնարավոր է աճել և զարգանալ: 2009 թվականին, երբ Արմավիրի մարզի գյուղերից մեկում, տարիքով և խմելու հակումներ ունեցող մի շահառու, օղու փոխարեն պատահաբար ծառերը սրսկելու համար նախատեսված թույն էր խմել և մահացել: Այդ գործի հանգամանքներն ուսումնասիրելու ժամանակ պարզվել էր, որ նա փոխառություններ ունի՝ մի քանի բանկերում վարկեր ունի, այդ թվում նաև «Կամուրջում» միկրոփոխառություն, որը ժամանակին վճարում էր և որևէ ուշացում չուներ: Եվ կարծում եմ, որ դա պատրվակ հանդիսացավ, որպեսզի ֆինանսների նախարարությունը որոշում կայացնի, որ հիմնադրամում ստուգումներ սկսվեն»,– ասաց հիմնադրամի նախկին տնօրենը:

Այդ ընթացքում հետաքրքրվել են, թե ում հովանավորությամբ է աշխատում հիմնադրամը: Նախկին տնօրենը տեղեկացրել է, որ իրենք ինքնուրույն են աշխատում և որևէ հովանավոր չունեն:

«Չէին հավատում, քանի որ այդ ժամանակ արդեն շրջանառությունը բավականին մեծացել էր: Վերջապես համոզվեցին, որ որևէ մեկը չկա մեր թիկունքին և ստուգումների ժամանակ կազմած ակտում մեկ պարբերությամբ ավելացրեցին, որ մենք տուգանվում ենք մոտ 1,5 միլիարդ դրամի չափով, քանի որ մենք առանց Կենտրոնական բանկի լիցենզիայի ենք գործունեություն իրականացրել»,– ասաց Գ. Վարդանյանը:

Հիմնադրամի նախկին տնօրենը մեջբերելով «Լիցենզավորման մասին», «Հիմնադրամների գործունեության մասին» և Քաղաքացիական օրենսգրքերը, հիմնավորել է, որ փոխառություններ տրամադրելու համար ԿԲ–ի կողմից լիցենզիա չի պահանջվում:

«Ավելին, ես ժամանակին դիմել էի Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանին, նկարագրել եմ մեր գործունեությունը և ինքը պաշտոնական գրություն է ուղարկել մեզ, որ մեր գործունեության համար լիցենզիա չի պահանջվում: Բայց դա էլ հաշվի չառան, որ փաստորեն 2000 թվականից աշխատող ընկերությունը, որտեղ բազմաթիվ հարկային ստուգումներ են իրականացվել, ստուգվել է նաև լիցենզավորման հարցը, երբևէ նման խնդիր չի եղել: Դրանից հետո կրկին հարկային ստուգումներ իրականացվեցին, որի ժամանակ նորից արձանագրվեց, որ էական խախտումներ չկան»,– ասաց Գ. Վարդանյանը:

Տուգանքը չեղյալ համարելու նպատակով նա դիմել է Վարչական դատարան, սակայն, դատարանը նույնպես հաշվի չի առել լիցենզավորման անհրաժեշտության բացակայության հանգամանքը և Ֆինանսների նախարարության որոշումը թողել է ուժի մեջ: Դրան հաջորդել է Հատուկ Քննչական Ծառայությունում սկսված քրեական գործի հարուցումը, որով Գ. Վարդանյանին մեղսագրվել է 4–8 տարվա ազատազրկման դատապարտելու հոդված:

«Գործի դրվեցին շանտաժի տարբեր մեթոդներ ոչ միայն իմ, այլև հիմնադրամի խորհրդի անդամների նկատմամբ, ստիպելով նրանց հրաժարվել հիմնադրամի խորհրդի անդամությունից: Նրանք հերթով հեռացան: «Հիմնադրամների մասին» օրենքով, եթե հիմնադրամը երկու ամիս և ավել խորհրդի կազմ չի ունենում, Արդարադատության նախարարը ժամանակավոր խորհրդի անդամներ նշանակելու իրավունք ունի: Երկու ամիս հետո նոր խորհուրդ նշանակվեց, որի անդամներ դարձան մեր հիմնադրամում ստուգումներ անցկացրած Ֆինանսների նախարարության ԿՌՈՒ–ի պետը, ՊԵԿ նախագահի տեղակալը, այնուհետև բիզնեսի հետ որևէ կապ չունեցող ստոմատոլոգ, իսկ հիմնադրամի նախագահ նշանակվեց Վարդան Արամյանը: Եվ փաստորեն ղեկավարման ղեկն արդեն իրենց ձեռքում էր և միջոցների տնօրինման, որոշումներ ընդունելու իրավասությունն անցավ այդ խորհրդին: Դրանից հետո իմ հանդեպ սկսված քրեական գործը կարճեցին՝ հիմքերի բացակայության պատճառով և սկսվեցին այլ՝ ինձ դուրս մղելուն ուղղված ճնշումները, քանի որ արդեն հիմնական գործն արված էր»,– ասաց Գ. Վարդանյանը:

Ժամանակի ընթացքում, հիմնադրամի խորհրդի որոշմամբ, Գ. Վարդանյանի լիազորությունների շրջանակը գնալով նվազել է: Տնօրենի տեղակալին տրվել է տնօրենի բոլոր լիազորությունները, իսկ հիմնադրամի գլխավոր հաշվապահին վստահվել է կազմակերպության կնիքը: Հետագայում, արդեն խորհրդի որոշմամբ, նրան առաջարկել են խորհրդում անդամություն կամ ազատվել աշխատանքից: Տնօրենը հրաժարվել է խորհրդի անդամ դառնալու առաջարկից, որից հետո նրան ազատել են աշխատանքից:

Եվ հիմա, «Կամուրջ» հիմնադրամի նախկին տնօրենը, ով 20 տարուց ավելի այն կայացրել և զարգացրել է, իր նախկին պաշտոնում վերականգնելու դիմում է ներկայացրել դատարան:

Գ. Վարդանյանը արդարությունը վերականգնելու համար դիմել է նաև ՀՀ նախագահին, վարչապետին և Կենտրոնական բանկի նախագահին, քանի որ գերշահութաբեր ընկերությունն իր խոսքով սկսել է մինուսով աշխատել:

Սա այն է, ինչ «Փաստի» հետ զրույցում ներկայացրեց Գ. Վարդանյանը, սակայն մենք պատրաստ ենք ներկայացնել նաև մնացած կառույցների մեկնաբանությունները:

 

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում