ՕՀՎ վարչության պետի ունեցվածքում 4 անշարժ գույք կա. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ԿԱ ՊԵԿ Օպերատիվ հետախուզության վարչության 17–րդ (Կոտայքի) բաժնի պետ Գագիկ Կարապետյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Պաշտոնյան հայտարարագրել է չորս անշարժ գույք՝ առանձնատուն, բնակարան, հասարակական նշանակության շինություն և ամառանոց: Նրան է պատկանում նաև «MERCEDES–BENZ C250 D» մակնիշի ավտոմեքենան:
Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 17 միլիոն դրամ ու 7500 ամերիկյան դոլար, իսկ եկամուտներն էլ կազմել են 2 միլիոն 676 հազար դրամ ու ստացվել աշխատավարձից:
Նշենք, որ մինչ այս Կարապետյանը զբաղեցնում էր նույն գերատեսչությունում ավելի ցածր՝ օպերատիվ հետախուզության վարչության 20–րդ (Հրազդանի) բաժնի պետի պաշտոնը:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում