Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris
Socity

Մոտենում են ժամանակները, պարոնա՛յք. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր երկրի իշխանությունը, ընդդիմությունը և ընդհանրապես տնտեսության ու քաղաքականության հետ կապ ունեցող ցանկացած ոք մի գիշերվա մեջ արթնացավ ու տեսավ, որ երկրում թանկացումներ են: Թռել են առաջին անհրաժեշտության մթերքների գները, թանկացել են հեղուկ գազը, բենզինը, դիզելային վառելիքը:

Ու բոլորը խառնվեցին իրար: Երկրի նախագահն այնտեղ հավաքեց իր ենթականերին, խարհրդակցություն արեց ու հանձնարարականներ տվեց:

Ընդդիմությունն այնտեղ, քնից լավ երազով արթնացածի պես, ցնծաց, ձեռքերը շփեց ու գնաց գործ անելու: Դիմեց հասարակությանը, ժողովրդին, թե՝ դուրս եկեք փողոց, թե՝ ելեք ու պայքարեք ու ելքը գտեք՝ ինչպես կանգնեցնենք գնաճը:

Խորհրդարանի պատգամավորներն էլ, հատկապես՝ իշխանական ուժի պատգամավորները, թե՝ պետք է լսումներ կազմակերպենք գնաճի վերաբերյալ: Հավաքենք գործից տեղյակ կամ անտեղյակ մարդկանց ու խոսակցություն ծավալենք:

Ու այսպես՝ բոլորը շահեցին, իշխանական համարյա բոլոր օղակները: Գործ է բացվել, թևքերը քշտել, մտել են մեջն ու աշխատում են: Դե, աշխատում են ի տես ժողովրդի: ժողովուրդը թող նայի ու իմանա, թե իր բարեկամն ո՞վ է իրականում, ո՞վ է իր մասին մտածողն ու գործ անողը:

Մի խոսքով՝ այսպիսի վիճակ է այսօր մեր երկրում: Խիստ ոգևորված, աշխատանքային մթնոլորտ:

Եվ այս իրարանցման մեջ պարզապես մի շատ պարզ հարց է ծագում: Այս մեր քաղաքական գործիչներն ու քաղաքականությամբ զբաղվող այրերը չգիտեի՞ն, ինչ է, որ թանկացումներ են լինելու երկրում: Որ խորհրդարանը սիրով ու միակամ, հատկապես իշխանական մեծամասնությունը, իր կնիքը դնում էր Հարկային նոր օրենսգրքի վրա, չգիտե՞ր, որ այդ օրենսգրքով ավելացվում են որոշ համակարգային նշանակության ապրանքատեսակների հարկային դրույքաչափերը: Ինչպիսին են բենզինը, դիզելային վառելիքը, սեղմված գազը: Ի՞նչ է, նրանք չգիտեի՞ն, որ սրանք ապրանքատեսակներ են, որոնք մուլտիպլիկատիվ էֆեկտ են ունենալու ընդհանրապես մեր ողջ տնտեսության վրա: Նաև գյուղատնտեսության վրա, նաև արդյունաբերության վրա, տրանսպորտի վրա: Եվ այլն, և այլն: Ու բնականաբար գնաճը ափիդ մեջ է այլևս, էլ ի՞նչ կասկածես:

Կամ մեր պատգամավորները չգիտեի՞ն, ինչ է, որ այս հունվարից կիրառության մեջ է մտնելու ԵՏՄ մաքսային օրենսգիրքը, որը կրկին լուրջ թանկացումների դուռ է բացելու:

Եթե այս ամենը գիտեին ու իրենք իրենց ձեռքով վավերացրել են, ապա էլ ինչի՞ համար է այս աղմուկ-աղաղակը, ինչի՞ համար են այս թռչող հանձնարարականները, այս զայրալից մեկնաբանությունները:

Մնում է տակը մի քանի այլ ապրանքների գնաճ, որոնք էլ կապված են տեղական և միջազգային գործոնների հետ՝ միս, կարագ: Սրանց մասին էլ մեր պաշտոնյաները հրաշալիորեն տեղյակ են: Եվ եթե ցանկանում են շտկել վիճակը, կամ մեղմել այն, ապա կարող են հանգիստ, իրենց ամենօրյա աշխատանքային ընթացակարգով, իրենց ընձեռված գործիքներն օգտագործելով, համապատասխան պատասխանատու կառույցների միջոցով կարգավորել հարցը: Այն է՝ թույլ չտալ, որ օբյեկտիվ անհրաժեշտության հետ միասին նաև սուբյեկտիվ գործոնը դեր խաղա: Կամ որ նույնն է՝ թույլ չտան, որ կրակի վրա սեփական ձեռքերը տաքացնողներ լինեն մեր տնտեսվարողների մեջ:

Սա՛ է: Մտիր ցանկացած շարքային քաղաքացու տուն ու ընթացիկ թանկացումների պատճառների վերաբերյալ հարցդ տուր նրան: Պատասխանը կլինի միանշանակ ու ճշգրիտ:

Իսկ թե մեր քաղաքական վերնախավում ինչո՞ւ այս պարզ ճշմարտությունն ըմբռնել չեն կարողանում, կամ էլ չեն ուզում ըմբռնել, արդեն այլ հարց է:

Երևի ժամանակները մոտենում են, երբ ամեն մեկը պետք է կուրծք ծեծի ազգի փրկիչը լինելու դափնին իր գլխին տեղավորելու համար:

Մոտենում են ժամանակները, պարոնայք:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում