Մոտ 25 միլիոն դրամ գումար ՊԵԿ աշխատակցի հաշվին՝ վերանշանակման պահին. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ ԿԱ ՊԵԿ Օպերատիվ հետախուզության վարչության 20–րդ (Հրազդանի) բաժնի պետ նշանակված Արսեն Սարգսյանի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 24 միլիոն 120 հազար դրամ գումար: Այս մասին տեղեկանում ենք Սարգսյանի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից:
Սարգսյանը հայտարարագրել է մեկ անշարժ գույք՝ բնակարան և մեկ շարժական՝ «MERCEDES–BENZ C 280» մակնիշի ավտոմեքենա: Դրամական միջոցները, ինչպես վերևում նշել ենք, գերազանցում են 20 միլիոն դրամը, որի մի մասը Սարգսյանի բանկային հաշիվներին պահվում է դոլարի տեսքով: Եկամուտները կազմել են 2 միլիոն 697 հազար դրամ և ստացվել աշխատավարձից:
Նշենք, որ Արսեն Սարգսյանն այս պաշտոնում փոխարինել է Գագիկ Կարապետյանին, ով այժմ 17–րդ վարչության պետն է, իսկ Սարգսյանը մինչ այս նշանակումը զբաղեցնում էր 19–րդ վարչության՝ Սյունիքի բաժնի պետի պաշտոնը:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում