Նախկին միլիոնատեր ու բազում սկանդալներով հայտնի Սերժ Ջիլավյանը, հաշմանդամի սայլակին գամված, ապրում է Ստեփանավանում. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Հիշո՞ւմ եք Հայկական միջազգային ասամբլեայի պրեզիդենտ Սերժ Ջիլավյանին, մեծ կոմբինատորին ու միլիոնատիրոջը, ում ժամանակին համեմատում էին Օստապ Բենդերի հետ: Հակասական այս մարդը քանիցս հայտնվեց ռուսական ու անգլիական բանտերում՝ «փողերի լվացման», ապօրինի զենք–զինամթերք պահելու մեղադրանքներով: Նա էր, որ հայտարարեց, թե Վանո Սիրադեղյանը մարդիկ է ուղարկել իրեն վերացնելու, հետո պարզվեց, որ սուտ է:
Նախկինում «ալամ» աշխարհի հայերի ասամբլեայի պրեզիդենտը այժմ ապրում է իր ծննդավայրում՝ Ստեփանավանի Ագարակ գյուղում՝ հաշմանդամի սայլակին գամված: Այլևս մեծ փողեր չունի: Ապրում է Ռուսաստանից տրամադրվող հիվանդության թոշակով, որը կազմում է 30000 ռուբլի:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում