Երևանյան խաշլամա Յակուբովիչի համար՝ հայ «գողականների» կողմից
Armeniasputnik.am-ը գրում է.
Sputnik Արմենիայի սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը հիշում է Երևանի անցած-գնացած օրերն ու խորհրդային անցյալի անբաժանելի մաս կազմող օրենքով գողերի և հնաբնակների անհավանական պատմությունները:
60-ականների Երևանում լավ գիտեին ինչպես օրենքով գողերին, այնպես էլ հեղինակություններին: Ամենից լավ նրանց ճանաչում էր ոստիկանությունը: Սակայն, ինչպես ասում են, չեն բռնել` գող չես: Բացի այդ, նույնիսկ բռնելուց էլ ամենքը չէ, որ գող էին դուրս գալիս: Օրենքով գողերը` հանցագործ աշխարհի էլիտան էին, նրանք քրեական ավանդույթների խիստ օրենսգիրք ունեին, բացի այդ շատ փակ ու գաղտնի էին գործում: Յուրի Երվանդովիչը օրենքով գող էր:
Մի անգամ գիշերը
«Դքի Նորիկը», որին Երևանում գիտեին բոլորը, հեղինակություն էր, ու դա էլ բավական էր, որպեսզի նրան հարգանքով վերաբերվեին ու ավելորդ բաներ չանեին: Ժամանակին Նորիկն ապրում էր Կոնդի դքերից մեկում, որտեղից էլ ստացել է իր մականունը: Մինչդեռ Կոնդը հայտնի էր ոչ միայն իր դքերով, այլև հզոր տղերքով: Նորիկն էլ այդպիսին էր, սակայն անցավ ժամանակ, և նա դարձավ ամենա-ամենաներից: Սկզբում Կոնդում, այնուհետև` ամբողջ Երևանում:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում