«3 միլիոն վարկ ունենք». ինչ պայմաններում է ապրում ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորված զինծառայողը (ֆոտո)
Armlur.am-ը գրում է.
2016թ. Ապրիլի 2-ին ղարաբաղաադրբեջանական շփման գծում ռազմական գործողույթունների հետևանքով ժամկետային զինծառայող Կառլեն Սեդրակյանը ստացել էր ոտքի վնասվածք: Վերջինս հաշմանդամության կարգ չունի:
ArmLur.am-ի հետ զրույցում Կառլեն Սեդրակյանը պատմեց, որ այս պահին նրանք գտնվում են ոչ բարվոք վիճակում. «Ծառայել եմ Մատաղիսիում: Ոտքից վիրավորվել եմ ապրիլի 2-ին՝ ժամը 12-ին պոլկում: Կապը կտրվել էր, դուրս եկանք սարքելու, գրադով խփեցին պոլկին, վիրավորվեցի: Հետո տարան Մարտակերտ, Խոջալու, հետո բերեցին Սիսիան, որտեղ ես վիրահատվեցի, այնուհետև բերեցին Երևան»:

Կառլեն Սեդրակյանը մոտ մեկ ամիս բուժումը շարունակել է Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնում, որից հետո չորս ամիս բուժումը շարունակել է Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում.«Պաշտպանության նախարարությունը մի անգամ 2 հարյուր հազար դրամ է տվել»:
Մանրամասները՝ այստեղ