«Երազիս միշտ քրոջս հարցնում եմ՝ ո՞վ սպանեց ձեզ, ասում է՝ չե՞ս տեսնում կենդանի ենք»․ Ավետիսյանների հարազատներ (Տեսանյութ)
Aravot.am-ը գրում է.
Գյումրիում 3 տարի առաջ այս օրը սպանված Ավետիսյանների հարազատներից Ռիտա Պետրոսյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ քրոջը՝ Հասմիկ Ավետիսյանին հաճախակի է տեսնում երազում։ «Միշտ երազիս գալիս է, գեղեցկացած՝ ֆորմի մեջ, հենց ուզում եմ հարցնեմ՝ բայց ո՞վ սպանեց, ո՞վ էր այդ հանցագործը, ի՞նչ էր ուզում, թույլ չի տալիս շարունակեմ, միանգամից ասում է՝ չե՞ս տեսնում՝ մենք կենդանի ենք, մեռած չենք»։
Հասմիկ Ավետիսյանի մյուս քույրն էլ՝ Ջուլիետա Ջալալյանն էլ պատմում է․ «Արդեն որերորդ անգամն է՝ երազիս գալիս են 8 հոգով, երկու երեխաների՝ Հասմիկիս ու Սերյոժայիս կողքին մի նորածին էլ կա, քանի անգամ հարցրել եմ՝ այս երկու փոքրիկներին ճանաչում եմ, բայց, քուր ջան, էս երրորդ երեխան ո՞վ է, ես չեմ տեսել, ասում է՝ մեր նորածինն է։ Իրականում մեր հարսը հղի էր երրորդ երեխայով, որ այդպես էլ չուզեցին բարձրաձայնել․․․»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում