Նախագահի աշխատակազմի աշխատակիցը երկու բնակարան է հայտարարագրել. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Նախագահի աշխատակազմի հաշվապահական հաշվառման և ֆինանսների վարչության պետ Սուսաննա Հակոբյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Հայտարարագրից տեղեկանում ենք, որ Հակոբյանի սեփականությունն է համարվում երկու անշարժ գույք՝ երկու բնակարան: Պաշտոնը ստանձնելու՝ հուլիսի 1–ի դրությամբ ունեցել է նաև փոխառություններ, որոնք կազմել են 2 հազար ամերիկյան դոլար: Դրամական միջոցները բավական քիչ են՝ ընդամենը 500 հազար դրամ, իսկ հունվարի 1–ից հուլիս ամիսն ընկած ժամանակահատվածում ունեցել է 2 միլիոն 782 հազար դրամի եկամուտ, որից 2 միլիոն 759 հազար դրամը աշխատավարձն է, իսկ 23 հազար դրամն էլ ստացված փոխառություններ՝ վարկեր:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում