Գյուղի անասնաբույժը՝ հանրապետական գյուղապետի մրցակից. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ինչպես արդեն գրել էինք, փետրվարի 12–ին Հայաստանի մի շարք մարզերում հերթական ՏԻՄ ընտրություններ կկայանան: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արդեն իսկ հրապարակել է այդ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների վերաբերյալ տեղեկություններ:
Երեկվա դրությամբ արդեն իսկ որոշ համայնքների համար կան առաջադրված թեկնածուներ: Մասնավորապես, առաջադրումներ կան Արարատի մարզի Նոյակերտ, Կոտայքի մարզի Նուռնուս և Շիրակի մարզի Ախուրիկ համայնքներում:
Նոյակերտում այս պահի դրությամբ համայնքապետի միայն մեկ թեկնածու կա՝ գործող գյուղապետ, ՀՀԿ–ական Հովհաննես Հարությունյանը, ով թեև Հանրապետական կուսակցության անդամ է, սակայն այս անգամ ինքնառաջադրմամբ է հանդես եկել:
Կոտայքի մարզի Նուռնուս համայնքում երկու թեկնածու կա, երկուսն էլ1 անկուսակցական: Մեկը գործող գյուղապետ Մնացական Գևորգյանն է, մյուսը՝ Ֆրունզիկ Անտոնյանը, ում աշխատանքի վայրի դիմաց տվյալներ չկան, ինչից կարելի է եզրակացնել, որ վերջինս գործազուրկ է: Երկուսն էլ ինքնառաջադրմամբ են հանդես եկել:
Շիրակի մարզի Ախուրիկ համայնքում նույնպես դեռևս երկու առաջադրված թեկնածու կա: Գործող կին–համայնքապետ, ՀՀԿ–ական Վարդիթեր Գասպարյանի դեռևս միակ մրցակիցը նույնպես հանրապետական Հայկ Մովսիսյանն է, ով գյուղի անասնաբույժն է: Վերջինս հանդես է եկել ինքնառաջադրմամբ, իսկ Հանրապետականը այս ընտրություններում կաջակցի գործող գյուղապետին:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: