Դատախազը հասարակական նշանակության շինություն է հայտարարագրել. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Արմավիրի մարզի դատախազության ավագ դատախազ Հովհաննես Մկրտչյանը նախորդ տարվա տարեվերջին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Մկրտչյանը հայտարարագրել է երկու անշարժ գույք՝ բնակարան ու հասարակական նշանակության շինություն: Որպես շարժական գույք է հայտարարագրել «VOLKSWAGEN JETTA 2.0» մակնիշի ավտոմեքենա:
Դատախազի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա՝ հուլիսի 1–ի դրությամբ կազմել են 4 միլիոն դրամ: Եկամուտների համար աղբյուր է ծառայել աշխատավարձը, որը կազմել է 2 միլիոն 281 հազար դրամ:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում