Ոստիկանություն վերադարձած Գալստյանի ունեցվածքը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Արսեն Գալստյանը նախորդ տարվա վերջին՝ դեկտեմբերի 22–ին, նշանակվել է Ոստիկանության կրթահամալիրի (գլխավոր վարչության) պետի տեղակալ ծառայության գծով: Երկար տարիների դադարից հետո սա Գալստյանի առաջին նշանակումն էր պետական պաշտոնում:
Հիշեցնենք, որ նա 2014 թ. հոկտեմբերի 7–ին Ոստիկանության պետի հրամանով ազատվել էր Ճանապարհային ոստիկանության պետի պաշտոնից, որը զբաղեցնում էր 2011 թ.–ից: Ոստիկանությունում էր աշխատում դեռևս 1990 թ. սկսած:
Գալստյանը հայտարարագրել է երկու անշարժ գույք՝ առանձնատուն և ավտոտնակ, իսկ տրանսպորտային միջոցն է «BMW 320» մակնիշի ավտոմեքենան: Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 5 հազար ԱՄՆ դոլար, իսկ եկամուտները՝ 3 միլիոն 28 հազար դրամ և ստացվել 2 միլիոն 428 հազար դրամ աշխատավարձից ու 600 հազար դրամ ստացված փոխառություններից՝ վարկերից:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում