Տեսուչ Խաչիկ Գասպարյանը գյուղի «աշխարհաբեկն» էր, հունվարի 3-ին որդի է ունեցել, որին չտեսավ
armtimes.com-ը գրում է
Լուսանկարում՝ ձախից Խաչիկ Գասպարյանը եւ Արեգ Դավթյանը
Հունվարի 8-ի լուսադեմին Երեւանի Սայաթ-Նովա-Աբովյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետեւանքով ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվեցին ոստիկանության ծառայողներ 28-ամյա Արեգ Դավթյանը եւ 33-ամյա Խաչիկ Գասպարյանը:
Այդ օրը՝ ժամը 04:00-ի սահմաններում, Երեւան քաղաքում իրար էին բախվել Ճանապարհային ոստիկանության ծառայություն իրականացնող «Toyota Corolla» մակնիշի եւ «BMW X6» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով «Toyota Corolla»-ի վարորդ, ՃՈ ծառայող Արեգ Դավթյանը հիվանդանոցում մահացել էր, իսկ ուղեւոր, ՃՈ ծառայող Խաչիկ Գասպարյանը տեղափոխվել էր հիվանդանոց եւ մի քանի ժամ անց մահացել:
ՃՈ տեսուչ 28-ամյա Արեգ Դավթյանը Երեւան քաղաքի բնակիչ էր, ամուսնացած էր եւ ուներ անչափահաս երեխա: Դավթյանը համակարգում աշխատել է 2013 թվականից, կոչումով՝ ավագ լեյտենանտ: Նրա հոգեհանգստի արարողությունն երեկ էր:
33-ամյա Խաչիկ Գասպարյանն Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ էր: Վերջինս կոչումով լեյտենանտ էր
Շահումյանի գյուղապետարանի աշխատակիցը մեր զրույցում ասաց, որ Գասպարյանը նոր էր ամուսնացել, հունվարի 3-ին որդի էր ունեցել. «Երեւի չի հասցրել անգամ որդուն տեսնել, մեր գյուղի ամենապարզ, բարի, խելոք տղան էր: Այնքան բոյով էր, որ նրան ասում էինք մեր գյուղի Աշխարհաբեկ»,- ասաց մեր զրուցակիցը: Նրա խոսքով՝ Խաչիկ Գասպարյանի հայրը նույնպես աշխատել է Ճանապարհային ոստիկանությունում: ՃՈ տեսուչը երկու քույր ուներ:
Մանրամասն` այստեղ