Շտապ. Համցանցում հայտնվել է մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են գիտնականները բակտերիաների միջոցով սպանում քաղցկեղը
Օհայոյի համալսարանի գիտնականները գտել են մաշկի քաղցկեղի դեմ պայքարի պարզ և արդյունավետ միջոց։ Մելանոմայի ոչնչացումն իրականացվել է Streptomyces bottropensis բակտերիաների օգնությամբ, որոնք պարունակվում են հողում։
Բակտերիայի բջիջները սինթեզում են չափազանց արդյունավետ հակաուռուցքային նյութ՝ մենսակարցին, որը ցուցաբերում է լուրջ հակապրոլիֆերատիվ էֆեկտ (զսպում է քաղցկեղային բջիջների աճն ու ճնշում դրանց ակտիվությունը)։ Մոլեկուլյար փորձաքննությունը ցույց է տվել, որ նյութը խախտում է բջիջների սնուցումն ու դրանց նորմալ գործունեությունը՝ ստիպելով սկզբում դանդաղեցնել աճը, իսկ հետո ծրագրավորել բջիջը մահվան։