Ձյունանուշի գողություն Երևանում
Shamshyan.com-ը գրում է.
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 3-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։30-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ նույն օրը, ժամը 18։00-ի սահմաններում Հալաբյան փողոցի 35 հասցեի մոտ՝ խաղալիքների խանութի դիմացից, գողացել են «ձյունանուշ» խաղալիքը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ։
Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ նշված գողությունը կատարել է Շինարարների փողոցի բնակիչ՝ 57-ամյա Ռաֆայել Հովհաննիսյանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում