Սպանված Վահե Մուրադյանի լուսանկարները
Նշենք, որ հունվարի 11-ին, ժամը 15.30-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանության Մարաշի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Վարդանանց փողոցի թիվ 28 շենքի բակում երիտասարդ է մահացել, իսկ մյուսին տեղափոխում են հիվանդանոց:
Մեկնած օպերատիվ խումբը նշված շենքի բակի զրուցարանում հայտնաբերել է 1998 թ. ծնված Վահե Մուրադյանի դիակը՝ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերքով: