Ի՞նչ կրել Ամանորի գիշերը. խորհուրդ են տալիս հայտնի դիզայներները
Ընդամենը մի քանի օրից Ամանոր է, ու աղջիկներին հուզող համար մեկ խնդիրը շարունակում է մնալ տոնական օրերին ինքնատիպ ու անմոռանալի տեսք ունենալը: Ինչ ֆորմատով էլ նշելու լինենք տոները, միեւնույն է, անհրաժեշտ է, որ մեր արտաքին տեսքը լինի շքեղ ու առանձնահատուկ: Ուստի ժամանակն է, որ կողմնորոշվենք` ռեստորանային համալիրում, ակումբում, թե պարզապես տանը` ընտանեկան եւ ընկերական ջերմ միջավայրում ենք դիմավորելու Նոր տարին: Դրանից հետո նոր կարող ենք որոշել` ինչ հագնել Ամանորի գիշերը եւ ինչ համապատասխան աքսեսուարներ կրել: BlogNews.am-ը զրուցել է հայտնի դիզայներների հետ ու ներկայացնում է օգտակար խորհուրդներ:
Արամ Նիկոլյան
Միշտ խորհուրդ եմ տալիս, անկախ նրանից՝ որտեղ են դիմավորում Ամանորը, հետևեն էթիկայի կանոններին: Պետք է լինել անհատ ու տարբերվել միջավայրից, որովհետև մեր ժամանակներում նորաձևությունը նաև դա է պահանջում՝ մի քիչ զերծ մնալ մասսայականությունից: Ինչպես և ցանկացած կարևոր տոնական օր, Ամանորին էլ պետք է հագնվել ըստ պահանջի. եթե կա դրես կոդ, ըստ դրա, եթե չէ, ավելի վառ ու ուրախ գույների մեջ։ Հատկապես երբ տանն ենք դիմավորում, խորհուրդ եմ տալիս կրել եղնիկներով սվիտրներ և այլն, ու դրանով շեշտել ձեր անհատականությունը: Վերջին շրջանում ինձ մոտ գերակշռում է սև։ Դրա համար ունեմ ընդամենը մեկ բացատրություն. սև գույնի մեջ աշխարհի բոլոր գույներն են, ու կապված հոգեվիճակի ու զգացողության հետъ վերջին մի քանի հավաքածուներումս սևն ու, առհասարակ, մոնոխրոմ գույները գերակշռում են: Հենց դրանով էլ պայմանավորված է այսօրվա հագուստի ընտրությունը: 2018-ի թրենդների մասին խոսելով կնշեմ, որ ձմռանը ակտուալ են գործվածքները՝ սվիտր, ժակետ և այլն: Նորաձև են oversize հագուստները, որոնք չեն ընդգծում մարմինը: Թրենդային են համարվում նաև այն հագուստները, որոնք կազմված են տղամարդու պահարանից՝ կոստյումներն ու դասական տաբատները:
Շարունակությունը՝ այստեղ