Ինչպե՞ս լինել իդեալական ընկերուհի/կին. 12 անհրաժեշտ կետերը
Հարաբերությունները երբեք հեշտ չեն լինում. դրանք ջանքեր են պահանջում, բայց կարող եք համոզվել, որ անում եք այն, ինչ ձեզնից հասնում է՝ այս կետերից առնվազն երեքին ուշադրություն դարձնելով, ու կօգնեք ձեր տղամարդուն իրեն լավ զգալ։
1. Երբեք մի եղեք պասիվ ագրեսիվ. դա վնասում է հարաբերություններին։ Փոխարենը ստեղծեք կայուն ու անկեղծ կոմունիկացիա։ Մի ստիպեք, որ նա փորձի գուշակել՝ ինչ է կատարվում, երբ որևէ բան այնպես չլինի։
2. Ցույց տվեք ձեր գնահատանքը։ Թողեք, որ ձեր տղամարդն իրեն գնահատված զգա, հասկանա, որ դուք ողջունում եք նրա ամեն մի քայլը։
3. Հարգեք ձեր տղամարդուն ու ինքներդ ձեզ։ Ցածր ինքնագնահատականը ձեզ ավելի վատ զուգընկեր կդարձնի։ Հարգանքը միգուցե պաշտոնական մի բան է թվում, բայց այն անհրաժեշտ է հարաբերությունների ամեն քայլում։
4. Թողեք՝ նա ունենա իր անկախությունն ու ազատությունը։ Բայց նույնը պետք է գործի նաև ձեր նկատմամբ։ Եթե երկուսդ էլ միմյանց ազատություն տաք, ամեն բան հիանալի կլինի։
5. Զբաղվեք ձեր խնամքով։ Հավատացեք, որ փուլում էլ գտնվեն ձեր հարաբերությունները, դա, միևնույն է, մնում է չափից դուրս անհրաժեշտ ու կարևոր։
6. Մի դարձեք դրամաների թագուհի։ Եթե որևէ բան այնպես չի լինում, սովորեք՝ ինչպես առանց դրամաների լուծել խնդիրները։
7. Հասկացեք, որ սահմաններ դեռ կան, կարևոր չէ՝ որքան մտերիմ եք դուք կամ որքան ժամանակ եք միասին։
8. Եղեք լավ զրուցակից։ Տղամարդիկ միշտ հետաքրքրված են լինում կնոջով, ում հետ կարող են ժամերով խոսել ամեն ինչի մասին։
9. Թողեք՝ ձեր տղամարդը լինի այնպիսին, ինչպիսին կա, ու նույնն էլ՝ դուք։ Ընդունելով նրան իր բոլոր կողմերով՝ կունենաք երջանիկ հարաբերություններ։
10. Սովորեք համեղ պատրաստել։ Օգնեք ձեր տղամարդուն առողջ լինել, հիշեք, որ դեպի նրա սիրտ տանող ճանապարհն անցնում է ստամոքսով։
11. Անակնկալներ մատուցեք նրան, թեկուզ փոքր բաներով։
12. Ցույց տվեք նրան ձեր ամուր սերը։