Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
Socity

Նույնիսկ թակարդում դրված պանրի համար են վճարում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Միամիտները միայն կհավատան այն բանին, որ համաշխարհային այս կամ այն կազմակերպությունը գիշեր–ցերեկ մտածում է այն մասին, թե ինչպես անի, որ աշխարհում պտտվող այս կամ այն վիրուսն այլևս մարդկանց կյանքը չխլի:

Բոլորն էլ գիտեն, որ միջազգային այս կամ այն կազմակերպությունը որոշակի առումով բիզնես նախագիծ է, որի մասին բոլորը, միաբերան սիրահոժար լռում են:

Փոխարենը մի շարք մարդասիրական տեսություններ են պետությունների վզին փաթաթում, միայն թե կարողանա իրենց հեռահար ծրագրերը կյանքի կոչել:

Ինչպես ժողովուրդն է ասում միայն մկան թակարդում դրվող պանիրն է անվճար լինում: Եվ նույնիսկ այս դեպքում, անգամ մուկն իր կյանքով է վճարում: Այնպես որ, համարենք, որ միջազգային կառույցների սիրահոժարության թեզը վաղուց «բացահայտված» է, մնում է հասկանալ, թե մեր պետական կառույցներին ինչն է այդքան գրավում, որ միջազգայինների ցանկացած առաջարկ առանց երկմտելու են ընդունում:

Ու եթե նախկինում հասարակական աղմուկը ալյուրը երկաթով և ֆոլաթթվող հարստացնելու մասին էր, ապա հիմա ընդվզումը պապիլոմա վիրուսի դեմ պատվաստմանն է վերաբերում: Եվ որքան ուժեղանում է գերատեսչական մասնագիտական ճնշումը հասարակության վրա, այնքան հասարակության հակահարվածի ուժն ավելի ու ավելի է մեծանում: Եվ մի դեպքում աղմուկի պատճառը սխալ ներկայացվող վիճակագրությունն է, մյուս դեպքում բժիշկների երեխաների ցուցադրական պատվաստման արարողությունը, բայց միևնույն է, այդպես էլ չի հիմնավորվում, թե իրականում ինչու պետք է երեխաները այդ պատվաստումը ստանան 13 տարեկանում և եթե օրինակ՝ Աֆրիկայում կամ Հյուսիսային Իռլանդիայում համարվում է, որ այդ տարիքում առաջին սեռական հարաբերություն ունենալըն աղջիկների համար նորմալ է, ապա մեր օրենսդրությամբ 18 տարին չբոլորած աղջկա, նույնիսկ պաշտոնապես ամուսնությունը կարող է դատական գործ բացելու պատճառ հանդիսանալ: Եվ ստացվում է, որ մեր իշխանություններն այնքան տարված են միջազգայինների «ուսումնասիրությունները» Հայաստանում ներդնելով, որ նույնիսկ այս պարզ տեղեկությունն են անտեսել: Եվ տարբեր գիտաժողովներում այս կամ այն երկրի ուսումնասիրության թվաբանությունը ներկայացնելով որպես իրողություն ու մեր կյանքի մի մաս, փորձում են հիմնավորել, թե իբր հենց 13 տարեկանն է աղջիկներին պապիլոմա վիրուսի դեմ պատվաստելու ամենաճիշտ և ամենաօպտիմալ ժամանակը:

Մի բան սակայն մոռանում են մեր հարգարժան չինովնիկները, որ ժողովուրդն այլևս առաջվանը չէ, որ ով ինչ «լապշա» կախի մարդկանց ականջներին՝ հավատան: Մարդիկ նույնպես բավականին տեղեկացված են ու թեկուզ բժշկի դիպլոմ չունեն ու չեն կարող խորքային մեկնաբանություններ հնչեցնել իրենց բացասական վերաբերմունքը հիմնավորելու համար, բայց շատերի գրագիտությունն այդքան ներում է հասկանալու, որ եթե միջազգայիններն անվճար պատրաստ են ինչ–որ բան «զոհաբերել» ապա դրա հետևում անպայման բավականին մութ ու հեռուն գնացող խորքային հաշվարկներ կան:

Այնպես որ միշտ չէ, որ միջազգային կառույցները ժողովրդի մասին են մտածում: Նրանք ավելի շատ սեփական գրպանի ու բիզնես շահի դարդն են: Այնպես որ, պետք չէ նրանց այդքան հավատալ, ինչ է, թե համաշխարհային կազմակերպություն են ու կարողանում են բավականին լավ հիմնավորված թեզեր հորինել ու հրապարակել: Նրանք նույն բիզնես շահերի սպասարկուներն են, միայն թե ամեն ինչ «փաթեթավորում» և «վաճառում» են առողջության պահպանմանն ուղղված ծրագրերի տակ:

 

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում