Բուրսայում հայկական գերեզմանաքարը եղել է որպես աղբյուրի հարթակ
Թուրքիայի Բուրսա նահանգում կա մի աղբյուր, որը հեռվից սովորական է թվում, սակայն մոտենալիս բացահայտվում է դրա տխուր պատմությունը։ Աղբյուրի մոտ՝ գետնին, հայկական գերեզմանաքար է եղել։ Տարիներ շարունակ մարդիկ ջուր խմելու համար կանգնել են հենց այդ քարի վրա, ինչի հետևանքով հայերեն արձանագրություններն աստիճանաբար մաշվել ու ջնջվել են։
Պատկերացնո՞ւմ եք՝ մարդու անունը, հիշատակը, նրա պատմությունը բառացիորեն ջնջվել են մարդկանց ոտքերի տակ։ Մի ժողովրդի պատմական հետքերը ջնջելու փորձերի կողքին, կարծես, նույնիսկ գերեզմանաքարի գրությունները պահպանելն ավելորդ է թվացել։
Տարիներ անց գերեզմանաքարը տեղափոխվել է Բուրսայի հնագիտական թանգարան, որտեղ այսօր պահպանվում է որպես անցյալի լուռ վկա։
Պատմությունը կարելի է փորձել ջնջել, բայց այն ամբողջությամբ վերացնել հնարավոր չէ։
Գեղարդ հիմնադրամ
Հետևեք մեզ՝ այստեղ